ՀՔԱ Վանաձորի գրասենյակում գործում է թեժ գիծ
00:00, June 8, 2011 | ՀայտարարություններԵթե խախտվել են Ձեր իրավունքները
* ոստիկանության բաժիններում հարցաքննությունների, խուզարկությունների, բողոքների ներկայացման կամ որևէ անօրինական գործողությունների ընթացքում կամ Դուք ենթարկվել եք ծեծի, բռնությունների կամ այլ տեսակի սպառնալիքների
* առողջապահության մարմիններում /հոգեբուժարաններ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, բժշկասոցիալական փորձաքննություն/
* դատախազությունում
* զինծառայության ժամանակ
կամ Ձեր իրավունքների նկատմամբ ոտնձգություն են կատարել պետական կառավարման այլ մարմիններում /մաքսային տեսչություն, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլն/
Դուք կարող եք ներկայանալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կամ զանգահարել 0 8000 12 11 թեժ հեռախոսագծով ԱՆՎՃԱՐ իրավական աջակցություն ստանալու համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59