ՄԱԿ-ը ընդունել է իրավապաշտպանների պաշտպանության շրջադարձային որոշում
15:57, March 23, 2013 | ՆորություններԸստ այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված շրջադարձային բանաձևի՝ անհրաժեշտ է վերջ տալ ազգային օրենսդրության կիրառմանը և չարաշահմանը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանների կողմից իրականացվող գործնեության խոչընդոտմանը, սահմանափակմանը և քրեականացմանը, քանզի դրանք խախտում են միջազգային նորմերը:
Բանաձևը, որը առաջարկվել է Նորվեգիայի կողմից և ընդունվել կողմերի համաձանությամբ, կոչ է անում բոլոր պետություններին աջակցել իրավապաշտպանների կողմից իրականացվող գործնեությանը, ինչպես նաև պաշտպանել նրանց ոտնձգություններից, սպառնալիքներից ու հարձակումներից:
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության պահպանման տեսանկյունից իրավապաշտպանների կողմից իրականացվող աշխատանքը էական նշանակություն ունի», ասել է Մարդու իրավունքների միջազգային ծառայության անդամ Մայքըլ Ինեյչենը:
Բանաձևը ներկայացնելիս ՄԱԿ-ում Նորվեգայի դեսպան Սթեֆեն Քոնգսթադը ասել է, որ խիստ մտահոգված է մարդու իրավունքների պաշտպանների առջև ծառացած լուրջ ռիսկերով և կոչ է արել բոլոր պետություններին «նպաստել նրանց կողմից ծավալվող աշխատանքներին»՝ զերծ պահելով դրանց դեմ «քրեականացման կամ խարանման դեպքերից»:
«Ցանկացած հասարակության հիմնական նպատակը պետք է լինի իրավապաշտպանների աշխատանքի համար անվտանգ և նպաստավոր միջավայր ստեղծելը», ասել է դեսպան Քոնգսթադը:
Մարդու իրավունքների միջազգային ծառայության ներկայացուցիչ Մայքըլ Ինեյչենը ողջունեց բանաձևը և բարձր գնահատեց Նորվեգիայի կառավարության նախաձեռնությունը դրա զարգացման գործում: Մարդու իրավունքների միջազգային ծառայությունը սերտորեն ներգրավված է եղել բովանդակության մշակման, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների իրավապաշտպաններից տեղեկատվության հավաքագրման աշխատանքներում:
«Սույն բանաձևի ընդունումը աշխարհի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն մարմնի կողմից արձագանքն է օրենքների չարաշահման մտահոգիչ գլոբալ աճին, որոնք ուղղված են մարդու իրավունքների ակտիվության սահմանափակմանը», ասել է պրն. Ինեյչենը:
«Բանաձևը հստակ հաստատում է, որ ազգային օրենսդրությունը պետք է համապատասխան մարդու իրավունքների միջազգային նորմերին:
Ըստ բանաձևի՝ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ազգային օրենսդրության մեջ, որոնք նպատակաուղղված կլինեն մարդու իրավունքների պաշտպաններին, այդ թվում նաև փոփոխություններ այն օրենքներում, որոնք սահմանափակմում են հասարակական կազմակերպություններին ստանալ արտաքին ֆինանսավորում կամ քրեականացնում են «միասեռական պրոպագանդան» և կամ խտրական հիմքերով սահմանափակում են խոսքի և հավաքների ազատությունը:
Պրն. Ինեյչենը ընդգծել է, որ այդ բանաձևը համապատասխանում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագրին, որոնք մասնակից պետությունների վրա իրավական պարտավորություններ են դնում պաշտպանելու մարդու իրավունքների պաշտպաններին և երաշխավորելու, որ նրանց գործունեության դեմ ուղղված ցանկացած սահմանափակում ունի խիստ անհրաժեշտ, ողջամիտ և համաչափ հիմքեր: