Մանվել Հազրոյանի փաստաբանները հաղորդում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին
00:00, August 4, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2011 թ. օգոստոսի 4-ին Մանվել Հազրոյանի փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Կարեն Թումանյանը հաղորդում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով հաղորդման և մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու և նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդմոն Մարուքյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, նրա նկատամամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:
Փաստաբանները պահանջել են նաև Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով նրան անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետին:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել և շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել և վնասազերծել նրան դատարանի դահլիճում:
Կից ներկայացվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդումը:
Հոդվածին կցագրված ֆայլեր