ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ
00:00, October 17, 2007 | Արդար դատաքննության իրավունքՄատաղիսի գործով Վճռաբեկ դատարանը իրավունք չուներ որոշում կայացնել գործը լրացուցիչ քննություն ուղարկելու համար. կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` Եվրոպական դատարանի պրակտիկայում նախադեպային իրավունքի ուժով գործը լրացուցիչ քննության ուղարկելը մարդու իրավունքի խախտում է:
«Չպետք է նորից շանս տրվի մեղադրողին, որ երկրորդ անգամ մեղադրանքն ապացուցի: Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ Արայիկ Զարյանին Վճռաբեկ դատարանը պետք է ճանաչեր անմեղ, եւ գործի մեջ հաշվի առներ նոր հանգամանքներ, որ նախաքննության մարմինը ուշադրություն չի դարձրել: Պետք է ոչ թե լրացուցիչ, այլ նոր քննություն նշանակեր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասում է իրավապաշտպանը: Ըստ նրա` վերստին հետապնդումներ են իրականացնում տղաների նկատմամբ, ինչն էլ ծնում է ենթադրություն, որ նախաքննություն են իրականացնում երիտասարդներին նորից մեղադրելու համար: Արթուր Սաքունցի կարծիքով` սպանության ետեւում կանգնած է Մատաղիսի զորամասի հրամանատար Իվան րիգորյանը, սակայն որի նկատմամբ մեղադրանք չի հարուցվի:
«Կամ լավագույն դեպքում Մատաղիսի գործը չեն բացահայտի»,- «Ա1+»-ին ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը եւ Մուսա Սերոբյանը Հայաստանի երկու դատական ատյաններում ցմահ ազատազրկման էին դատապարտվել Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոմա Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով: Երեք տարուց ավելի կալանքի տակ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել, եւ գործն ուղղարկվել է նախաքննության:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53404