Մենք զգացինք, որ հայերը կոնֆլիկտի լուծման հարցում համերաշխություն են ցուցաբերում
00:00, September 3, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀայաստանում օգոստոսի 26-30-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փոխադարձ հավատ ու վստահություն» թեմայով միջոցառում:
Այս միջոցառման ժամանակ Ադրբեջանը ներկայացնում էր ՀՔԱ Ադրբեջան Ազգային կոմիտեն և փախստականներ Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից:
Արզու Աբդուլաևան APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Վանաձոր քաղաքում /նախկին Կիրովական/ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են 10 ադրբեջանցիներ: Միջոցառումը տեղի էր ունեցել ամառային ճամբարի պայմաններում:
Մասնակից երիտասարդները /հայեր, ադրբեջանցիներ/ անցկացրեցին քննարկումներ հակամարտության կարգավորման թեմայով: Բանավեճի արդյունքներից գոհ մնալով՝ Արզու Աբդուլաևան նշեց, որ քննարկումների ժամանակ երեխաները փորձում էին ընդհանուր գծեր գտնել մեր ժողովուրդների միջև: Նա ասել է, որ այս միջոցառման նպատակը նպատակը փոխադարձ մեղադրանքներին վերջ դնելն էր: Մենք ականատես եղանք հայ երիտասարդները տարբեր մոտեցումների և նրանք բոլորը հակամարտության կարգավորման կողմնակիցներ էին:
Արզու Աբդուլաևան նշեց նաև, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հայկական Սարալ և Ղուրսալու գյուղերում վերականգնվել են ադրբեջանական գերեզմանոցները: Նա նշել է, որ այդ կապակցութամբ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին փախստականներ Ադրբեջանից, տեղի բնակիչներ և Լոռու մարզպետի տեղակալը: Հակամարտության սկզբում քանդված գերեզմանաքարերը վերականգնվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և տեղի բնակիչների կողմից:
Արզու Աբդուլաևան նշել է, որ չգիտի, թե երբ տեղի կունենա նմանատիպ այցելություն: