Նախկին գերի Արթուր Բադալյանի փաստաբաններն առաջիկա օրերին կդիմեն Եվրոպական դատարան
00:00, August 9, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքԱվարտվել է բոլոր անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանի ադրբեջանական գերության մեջ գտնվելու եւ կտտանքների ենթարկվելու փաստով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Էդմոն Մարուքյանը:
Փաստաբանի խոսքով, առաջիկա օրերին Բադալյանի փաստաբանները դիմումը կուղարկեն Եվրոպական դատարան:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել էր գյուղում եւ գերեւարվել 2009թ. մայիսի 9-ին:
Միայն մեկուկես տարի անց` 2010թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հաստատել էր նրա գերության փաստը, ընդ որում մինչ այդ կտրուկ հերքում էր Բադալյանի` Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այս տարվա մարտի 17-ին Բադալյանը հանձնվել էր հայկական կողմին:
Եվրոպական դատարանին դիմելու է Վանաձորի փաստաբանական «Պոպուլեքս» գրասենյակը: Փաստաբանների կարծիքով, այս գործով վճիռը կարող է նախադեպ դառնալ այլ դեպքերի համար:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/70367.html