ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
00:00, February 21, 2008 | Ընտրական իրավունքՆիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ ազատ քաղաքացի նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում:
Հանրահավաքի մասնակիցների թիվը մի փոքր նվազել է, բայց հատկանշական է, որ ավելացել է երիտասարդների քանակը: Մարդկանց մի մասը գնացել է` ուտելիք բերելու, իսկ տեղում արդեն 5 վրան է ամրացված եւ ավելացվում են վրաների թիվը:
Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկանությանը`ասել է, որ եթե Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ բողոքի ցույց անող 4 հոգուն 4 խումբ ոստիկան էր հսկում, ապա ինքը պահանջում է, որ իրենց անվտանգությունն էլ ապահովեն: Երիտասարդները պարում են երգում, դրոշները ծածանում: Ազատության հրապարակում երգ, ուրախություն է:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58045
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ