Սահմանափակում են ու խոչընդոտում
00:00, February 28, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՎանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը անհասկանալի պատճառներով, առանց որևէ պատճառաբանության հրաժարվում է նույնիսկ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում եթեր տրամադրել մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հաղորդաշարերին:
Խոսքը, մասնավորապես, այն հաղորդաշարերի մասին է, որոնք վերաբերում են ոստիկանության անօրինակություններին:
Ստուդիայի ղեկավարությունը փորձում է համոզել, որ այդ հաղորդումները նպատակահարմար են ցուցադրել մարտի 1-ից հետո:
«Հաշվի առնելով, որ հենց այսօր ինֆորմացիա ենք ստացել, որ ոստիկանության կողմից հրահանգավորվել են միջքաղաքային երթուղային տաքսիների վարորդներին մարտի 1-ին սահմանափակել աշխատանքը և Վանաձորից Երևան ուղևորափոխադրումը` ավելի է հիմնավորում կասկածը, որ տեղի իշխանությունների կողմից հստակ իրականացվում է հրապարակայնության բոլոր հնարավոր միջոցների նկատմամբ սահմանափակումներ` խոչընդոտելու համար քաղաքացիների ակտիվությունը և նրանց իրազեկումը իրավապահների անօրինականությունների վերաբերյալ, որոնք հանդիսանում են քաղաքական իշխանության կամակատարներ»,-մեզ հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
ԱՂԲՅՈՒՐԸ` «Ժամանակ» օրաթերթ