Սահմանափակվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը
00:00, February 16, 2008 | Տեղաշարժի ազատություն2008թ. փետրվարի 16-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Տաշիրում ճանապարհային ոստիկանության 0293 անհատական համարի տեսուչը կանգնեցրել է Տաշիրից Երևան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու գնացող մարդկանց 41SS665 սպիտակ պետհամարանիշներով ավտոբուսը Սարատովկա գյուղի մոտ՝ արհեստականորեն խոչընդոտելով ընթացքը:
Երբ ավտոբուսի ներսից քաղաքացիները տեղեկացրել են, որ դեպի Տաշիր են ուղևորվում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության անդամները, տեսուչը թույլատրել է ավտոբուսին շարունակել ընթացքը:
Ավտոբուսի վարորդը Ստեփանավան-Վանաձոր խաչմերուկում հրաժարվել է քաղաքացիներին տեղափոխել Երևան՝ պատճառաբանելով, որ այն անսարք է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդի հորը դրանից հետո հրավիրել են ոստիկանության Տաշիրի բաժանմունք՝ պահանջելով որդուն հայտնել, որ վերջինս հրաժարվի քաղաքացիներին տեղափոխել, հակառակ դեպքում խնդիրներ կունենա:
Այսպիսով, տեսուչի կողմից իրականացվող գործողություններով խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, առանց որևէ հիմքի, որը հանդիսանում է պաշտոնական լիազորությունների չարաշահում:
Նշված դեպքի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցին համապատասխան միջոցներով պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետին
Հարգելի պրն Ա. Գրիգորյան
Հայտնում ենք Ձեզ այն մասին, որ 2008թ. փետրվարի 16-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Տաշիրում ճանապարհային ոստիկանության 0293 անհատական համարի տեսուչը կանգնեցրել է Տաշիրից Երևան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու գնացող մարդկանց 41SS665 սպիտակ պետհամարանիշներով ավտոբուսը Սարատովկա գյուղի մոտ՝ արհեստականորեն խոչընդոտելով ընթացքը: Երբ ավտոբուսի ներսից քաղաքացիները տեղեկացրել են, որ դեպի Տաշիր են ուղևորվում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության անդամները, տեսուչը թույլատրել է ավտոբուսին շարունակել ընթացքը:
Ավտոբուսի վարորդը Ստեփանավան-Վանաձոր խաչմերուկում հրաժարվել է քաղաքացիներին տեղափոխել Երևան՝ պատճառաբանելով, որ այն անսարք է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ավտոբուսի վարորդի հորը դրանից հետո հրավիրել են ոստիկանության Տաշիրի բաժանմունք՝ պահանջելով որդուն հայտնել, որ վերջինս հրաժարվի քաղաքացիներին տեղափոխել, հակառակ դեպքում խնդիրներ կունենա:
Այսպիսով, տեսուչի կողմից իրականացվող գործողություններով խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, առանց որևէ հիմքի, որը հանդիսանում է պաշտոնական լիազորությունների չարաշահում:
Դիմում ենք Ձեզ՝ ձեռք առնել համապատասխան միջոցները ճանապարհային ոստիկանության աշխատակցին պատասխանատվության ենթարկելու հարցով:
Միաժամանակ խնդրում ենք պարզելու 41SS665 պետհմարանիշի ավտոբուսի վարորդի հորը Տաշիրի ոստիկանություն բերելու հարցը և վարորդի ավտոբուսի «անսարքության» պատճառը:
Հարգանքներով՝
կազմակերպության նախագահ Ա. Սաքունց