Սաքունցին ներս թողեցին
00:00, April 20, 2011 | Նորություններ | Քաղբանտարկյալներ, Քրեակատարողական հիմնարկներՔիչ առաջ Արթիկ մեկնած «Առաջին լրատվականի» թղթակիցը տեղեկացրեց, որ երբ լրագրողական խումբը հասել է «Արթիկ» ՔԿ հիմնարկ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին արդեն ներս էին թողել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտ:
Այսինքն` տեղեկանալով Երևանից լրագրողական խմբի ժամանման մասին` «Արթիկ» ՔԿ հիմնարկի աշխատակիցները անմիջապես հարթել են խնդիրը: Այս պահին Արթուր Սաքունցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի մոտ: