Տաս անպատասխան հարց
00:00, March 12, 2008 | Ընտրական իրավունքՄարտի 1-ից ի վեր պետական մարմինների /ոստիկանություն, ԱՆ, ԱԱԾ եւ այլն/ ձեռնարկած միջոցառումները եւ արտահայտած մտքերը, տեղեկատվական դաշտի փաստացի շրջափակումը խորը անվստահություն են առաջացրել հասարակության մեջ:
Հանրային քննարկումների օրակարգում բարձրացել են մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք անպատասխան մնալու դեպքում կամբողջանա հասարակության եւ պետական ինստիտուտների միջեւ ձեւավորած բացարձակ անվստահությունն ու օտարվածությունը:
1. Ինչո՞ւ մարտի երկուսին արված պաշտոնական հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց լխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել:
2. Ինչո՞ւ մարտի մեկին Ոստիկանության հայտարարությունը, որով իրավապահ մարմինների առավոտյան գործողությունների հիմնական նպատակ էր նշվում հանրահավաքի եւ նրա շրջակայքի խուզարկությունը, մարտի հինգին Ռ.Քոչարյանի կողմից վերաձեւակերպվեց որպես սոսկ վրանները հավաքելու պահանջ:
3. Ինչո՞ւ մարտի երկուսին Ոստիկանության կողմից հեռուստաընկերություններին տրամադրված օպերատիվ նկարահանումները չէին պարունակում կադրեր Պարոնյան, Պռոշյան եւ Լեո փողոցներում, ինչպես նաեւ Մաշտոցի շուկայի շրջակայքում կատարված իրադարձությունների վերաբերյալ /հատկապես եթե Ոստիկանության տվյալների համաձայն ցուցարարները հարձակվել եւ թալանել էր նաեւ Պռոշյան-Լեո խաչմերուկի վրա գտնվող «Ութե սուպերմարկետը/:
4. Ինչպե՞ս է բացատրվում թալանված խանութների ընտրությունը /տարածքում գտնվող 25-30 խանութներից թալանվել են միայն վեցը, ընդ որում անվնաս են մնացել այնպիսի խանութներ, որոնք ակնհայտորեն մեծ գայթակղություն պետք է ներկայացնեին ենթադրյալ կողոպտիչների համար՝ համակարգչային, աուդիտեխնիկայի խանութներ, գրավատուն եւ այլն/:
5. Ինչո՞ւ Մաշտոցի պողոտայում այրված «Շտապ օգնության» մեքենաներում չեն հայտնաբերվել բժշկական սարքավորումների մնացորդներ:
6. Որտե՞ղ են մահացել պաշտոնական տվյալներով թվով յոթ քաղաքացիական զոհերը:
7. Որտե՞ղ է մահացել Ոստիկանության սպան:
8. Ինչո՞ւ լխավոր դատախազությունը մեղադրանքներ չի առաջադրում իրավապահ մարմիններին զինված դիմադրություն ցույց տալու, ոստիկանական եւ այլ մեքենաները կանխամտածված հրկիզելու, պետական եւ մասնավոր անշարժ գույքի թալանի մասերով:
9. Ինչո՞ւ են փակվել հայկական մի շարք լրատվամիջոցների ինտերնետային կայքերը /Լրագիր, Առավոտ, Ա1+ եւ այլն/, հատկապես եթե նրանց խմբագիրներն ընդունել էին արտակարգ դրության հրամանագրի` իրենց վերաբերվող կետերը:
10. Ինչո՞ւ են տարբերվում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում գրանցված ադրբեջանական զոհերի թիվը /2-ից 8 զոհ/, որոնք տարբեր ժամանակներում բարձրաձայնվել են հայկական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Դեպքերի ականատես
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.infoarmenia.org/am/articles/30/