«Տիգրան Սարգսյանի օրոք մի շարք պետական հանցագործություններ են տեղի ունեցել»
16:06, April 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով երեկ վարչապետի նշանակմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ըստ իրեն՝ վարչապետի պաշտոնն ու դիրքը այն դիրքը չէ, որը որոշիչ կամ որևէ էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի կառավարման համակարգում, քանի որ միակ որոշող մարմինը նախագահն է, և ով ուզում է լինի վարչապետ, նա գործելու է այն դաշտում, որը թույլ կտա հանրապետության նախագահը, դրա համար որևէ էական փոփոխություն չի ակնկալում:
Նա հիշեցրեց, որ երբ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի կառավարիչ էր, մի շարք պետական նշանակության հանցագործություններ են տեղի ունեցել այդ մակարդակով, և Տիգրան Սարգսյանն իր հրաժարականով խուսափեց այդ հանցագործությունների համար պատասխան տալուց:
«Ոչ ոք չի ասում, որ կառավարությունը հրաժարական է տալիս, թող մի հատ հաշվետվություն տա: Հիշեք, օֆշորային սկանդալը վարչապետի մասնակցությամբ կոռուպցիոն հանցագործություն էր, Կենտրոնական բանկի կողմից պետության ոսկու պաշարների իրացման հետևանքները, «Նաիրիտի» խայտառակ գործարքները… այդ ամենը կատարվել է իր օրոք»,- ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.1in.am