Փրկությունը քարոզչության մեջ է
00:00, June 4, 2006 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԱշխարհիկ այս համակարգի փլուզումից հետո կփրկվեն նրանք, ովքեր հավատարմությամբ Եհովայի վկաներ կլինեն մինչև իրենց կյանքի ավարտը: «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը հավատում է, որ գործող համակարգը շուտով փլուզվելու է:
Դրանից փրկվելու միջոցը ոչ թե մի կտոր հաց ունենալն է, այլ՝ հոգևոր սննդով ապահովված լինելն ու Աստծուն երկրպագելը: Վանաձորում այս հույսով են ապրում 160-170 մարդիկ:
Նրանց առաջնային նպատակը քարոզչությունն է, ինչը նշանակում է Աստծո առաքելությունների, թագավորության մասին մարդկանց տեղեկացնելը՝ «մկրտելով նրանց հոր և որդու և սուրբ հոգու անունով»: «լխավոր բարիքը, որ քրիստոնյան պետք է և պարտավոր է անել, հոգևոր օգնությունն է»,-ասում է կազմակերպության Վանաձորի ժողովներից մեկի երեց ևորգ Անանիկյանը: Սրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ «Եհովայի վկաները» բարեգործությամբ չեն զբաղվում: «Դրա համար ոչ ժամանակ, ոչ էլ ֆինանսներ կան»: ևորգ Անանիկյանը միևնույն ժամանակ չի բացառում իրենց հավատակիցների կողմից սովածին կերակրելու, կարիքավորին աջակցելու գործելակերպը: Բայց և առաջնային խնդիրը քարոզչությունն է ու այն չդադարեցնելը: Աստծո պատվիրանները մարդկանց հասցնելու այս կազմակերպության միակ ճանապարհը՝ քարզչությունը տարբերվում է այլ կրոնական կազմակերպությունների որդեգրած գործելակերպից: Եհովայի վկաններն են, որ այցելում են միանգամայն անծանոթ մարդկանց, թակում նրանց դռներն ու որևէ արգելքի չհանդիպելով՝ անցնում իրենց առաքելությանը: «Մեկը չի ընդունում, մյուսը փակում է դուռը: Մեկն էլ կարող է քար վերցնել ու հետևներիցս ընկնել»,-քարոզչության դժվարություններն է ներկայացնում ևորգը՝ ասելով, թե Հիսուս Քրիստոսին ևս ենթարկել են ճնշումների ու եղել են նրան չհավատացող մարդիկ ևս: Կազմակերպությունը ունի ժողովի հատուկ ժամեր, որտեղ ներկայացվում է Աստվածաշնչի մի որևէ հատված, քննարկվում վկաների ու երեցների կողմից: Նա ասում է, որ իրենց ժողովներում ոչ թե ժողովրդավարական կարգեր են հաստատված, այլ աստվածապետական: Աստվածապետությունը ղեկավարվում է Աստծո կողմից և ունի իր թագավորը՝ Հիսուս Քրիստոս: Ժողովների կազմակերպման համար պատասխանատու անձը երեցն է, որն ամենևին էլ գլխավոր չի նշանակում: Երեց նշանակում է ծառա բոլորին: Երեցներն ընդգրկված են խորհրդի մեջ, որտեղից էլ ընտրվում է նախագահող վերակացուն՝ կազմակերպության նույն նախագահը:
Ամեն ոք, ով ցանկանում է ընդգրկվել «Եհովայի վկաներ» կազմակերպության շարքերը, նախևառաջ պետք է հասկանա, որ Աստվածաշունչը իսկապես ճշմարտություն է: Աստվածաշնչի ուսումնասիրությունից հետո, երբ անձը գիտակցում է Աստծո ճշմարիտ լինելը ու հասկանում, որ իր կյանքը հարկավոր է փոխել, ընդգրկվում է կազմակերպության շարքերն ու կոչվում Եհովայի վկա: Իսկ եթե ամաչում է ներկայանալ որպես Եհովայի վկա, ուրեմն նա չի կարող համարվել այդպիսին: «Քրիստոսն ասել է՝ ով ինձ համար կամաչի, ես էլ նրա համ ար կամաչեմ»: ևորգ Անանիկյանն ասում է, որ Եհովայի վկան պիտի համապատասխանի այն պահանջներին, որոնք նշված են Աստվածաշնչում: Բայց եթե վկան թերացավ դրանցում ու վատ արարք կատարեց, ապա նրան սպառնում է կազմակերպությունից հեռացումը: Եթե, իհարկե, մտադիր չէ ուղղվել: Երեցները փորձում են հանդիպել ու օգնել նրան: Եթե օգնությունը չի փրկում, ապա հայտարարվում է նրա՝ Եհովայի վկա չլինելու մասին:
Աստծո խոսքը քարոզող այս կազմակերպության ներկայացուցիչները տարբեր կրթության, աշխատանքի տեր մարդիկ են: Բացառություն են կազմում միայն քաղաքական գործիչները, որոնք միաժամանակ չեն կարող քաղաքականության մեջ լինել ու տարածել Աստծո խոսքը: «Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները աշխարհից չպիտի լինեն: Եհովայի վկաները քաղաքական գործերի նկատմամբ լրիվ չեզոք պիտի լինեն»,-ասում է ևորգ Անանիկյանը: Դա է պատճառը, որ այս կազմակերպության անդամները չեն մասնակցում տեղական ու հանրապետական ընտրությունների, չեն կիսում այս կամ այն քաղաքական գործչի տեսակետը: Նման չեզոքությունը ամենևին չի ենթադրում կառավարության որոշումներին չենթարկվել կամ էլ անտեսել օրենքները: «Աստվածաշունչն ասում է, որ ամեն անձ թող հնազանդե իր իշխանություններին»,-նշում է ժողովի երեցն ու ավելացնում, թե դա չի նշանակում, որ այդ իշխանություններին Աստված է կարգել: Եհովան պարզապես թույլ է տալիս մարդկային կառավարությունների գոյությունը, որ բացարձակ քաոս չտիրի երկրի վրա: Կրոնական գաղափարախոսությունն ու դավանանքը չեն խանգարում Եհովայի վկաներին ակտիվ դերակատարում ունենալ հասարակական կյանքում: Նրանք ևս իրենց համարում են հասարակության բաղկացուցիչ մասը, որը պատրաստ է մասնակցել համայնքի գործունեությանը, եթե միայն այն քաղաքական բնույթ չունի: Հասարակության լիարժեք անդամ դառնալու խնդիրներին «Եհովայի վկաները» համբերությամբ են դիմակայում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանել օրենքի սահմաններում: Քիչ չեն դեպքերը, երբ այս կազմակերպությունը հայտնվել է դատական ատյաններում՝ հավատակիցների շահերը պաշտպանելու ու արդարությունը վերականգնելու նպատակով: Եթե մի քանի տարի առաջ երիտասարդ Եհովայի վկաները ստիպված էին բանակում չծառայելու դիմաց ազատազրկվել, այժմ ազատությունը զոհաբերում են հանուն իրական այլընտրանքային ծառայության: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը իրականում հնարավորություն չի տալիս նրանց անցնել զինվորականից տարբերվող ծառայություն, որի պատճառով նրանք շարունակվում են հայտնվել ազատազրկման վայրերում:
«Արդարությունը գնալով ոչ թե պիտի ավելանա, այլ՝ պակասի,-ասում է ևորգ Անանիկյանը,-Աստվածաշունչն ասում է, որ այս երկրի աստվածը սատանան է»: Սատանան ամեն ինչ անում է, որ անարդարությունը ավելանա: Եհովայի վկաները համոզված են, որ գոյություն ունեցող համակարգը կփրկի միայն Աստծո թագավորությունը: «Այսօր արդեն երկրի վրա Եհովան փոքր օազիսներ է ստեղծել, որտեղ նույնիսկ սատանայի աշխարհում վատը լավ է դարձել հենց Եհովայի վկաների շրջանում»,-համոզված է Եհովայի վկա ևորգը: Նրանք հավատում են, որ Աստված այդ օազիսները պետք է թողնի ու մնացած ամեն ինչ վերացնի:
Նաիրա Բուլղադարյան