Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խումբը կգործի նոր կազմով
11:38, February 6, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԴիտորդական խումբը գործում է 2005 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով։
ՔԿՀ–ների հասարակական դիտորդների խումբը այս պահին ունի 7 անդամ և 6 փորձագետ։ Խմբի ղեկավար է ընտրվել Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։ Խումբը առաջիկայում համալրվելու է նոր անդամներով և փորձագետներով։
Դիտորդական խմբի անդամներ՝
Ռոբերտ Ռևազյան (խմբի նախագահ), «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ
Ժորժետա Մեսրոպյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Աննա Մելիքյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
Ռուբեն Սարգսյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
Օֆելյա Զալյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Տիրայր Խալափյան, «Տրտու» մշակութային ՀԿ
Գոհար Ամիրխանյան, «Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ
Փորձագետներ՝
Արման Դանիելյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե»իրավապաշտպան ՀԿ
Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան, «Նոր Սերունդ» ՀԿ
Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Արինա Մեծոյան, «Ասպարեզ» լրագրողների ակումբ