Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
20:20, April 2, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԱյսօր մամուլով և սոցիալական ցանցերով հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում և մարմիններում հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների կողմից հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ «Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանի՝ դիտորդական աշխատանքը: Նրանք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ են:
Վերոնշյալին սահմանված կարգով ընթացք տալու, համապատասխան քննություն կատարելու, կատարվածը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն: