Քրեակատարողական հիմնարկներում ստիպում են բոլոր քվեաթերթիկները դնել ծրարի մեջ
19:36, April 2, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք | Քրեակատարողական հիմնարկներԱյսօր ահազանգ է ստացվել, որ քերակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը:
Համաձայն ահազանգողի՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները դեն նետեն:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ