ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով կկայանա հերթական դատական նիստը
10:30, October 4, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:30-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արմավիր ՔԿՀ-ում 2016 թ. հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս կամավոր ներկայացել է ոստիկանություն, որից հետո նրան ձերբակալել են: Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է, գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած են գտել:
2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության՝ Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի կողմից բողոքարկվել է նախ վերադասության, ապա դատական կարգով:
Տես նաև՝ ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով կայացավ առաջին դատական նիստը