Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագրի մասնակցության հրավեր
11:22, May 6, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններԵրիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր
Մասնակցության հրավեր
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 4, 2016թ.
Հարգելի երիտասարդներ,
ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը /այսուհետ՝ Հիմնադրամ/ իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով աշխատանքային պրակտիկա անցկացնելու հնարավորություն Հիմնադրամի գործընկեր հասարակական կազմակերպություններից որևէ մեկում: Նախաձեռնությանը մասնակցող կազմակերպությունները գործունեություն են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային իրազեկման և բազմակարծության ապահովման, կանանց հիմնախնդիրների, խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի, և այլ ոլորտներում:
Նախաձեռնության նպատակն է աջակցել երիտասարդներին առավել արդյունավետ իրականացնել իրենց հասարակական գործունեությունը, աշխատանքային փորձ ձեռք բերել իրենց հետաքրքրող ոլորտում և նախընտրած կազմակերպությունում, ինչպես նաև օժանդակել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցերում: Նախատեսվում է, որ մեկ ամսվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում երիտասարդներն ընդգրկված կլինեն կազմակերպության բովանդակային աշխատանքներում և կմասնակցեն նոր ծրագրերի մշակման և իրականացման մեջ:
Մրցույթում հաղթած մասնակցիներին Հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակ, որը կփոխհատուցի աշխատանքային պրակտիկայի հետ կպաված ծախսերը երկու շաբաթ կամ մեկ ամիս` ներառյալ բնակարանի վարձակալություն /եթե կա նման անհրաժեշտություն/, տրանսպորտային ծախսեր, օրապահիկ և այլն:
Ո՞վ կարող է մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք կընտրվեն մրցութային կարգով՝ հիմք ընդունելով իրենց ներկայացրած դիմում-հայտերը: Հայտերն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվելու այն փաստին թե արդյո՞ք մասնակիցները հստակ պատկերացում ունեն թե ի՞նչ են ակնկալում իրենց մասնակցությունից և ինչպե՞ս են հետագայում օգտագործելու ստացված գիտելիքները և փորձը:
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում – հայտ հետևյալ ձևաչափով՝
- Անձնական տվյալներ՝ Անուն, Ազգանուն, տարիք, քաղաք, մարզ, կոնտակտային տվյալներ/հեռ., էլ. հասցե/
- Կրթություն/ մասնագիտություն /եթե առկա է/
- Աշխատանքային և/կամ կամավորական փորձ /եթե այդպիսին կա/ /ոչ ավել քան 100 բառ/
- Հետաքրքրության շրջանակ /օր.՝ տնտեսագիտություն, մարդու իրավունքներ, բնապահպանություն, արվեստ և մշակույթ, կոռուպցիա, հանրային առողջապահություն, լրագրություն և այլն /
- Ի՞նչ սպասումներ ունեք այս ծրագրին մասնակցելուց /ոչ ավել քան 300 բառ/
- Նշեք այն կազմակերպության անունը, որտեղ ցանկանում եք վերապատրաստում անցնել: Նշեք թե ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը և ի՞նչ գիտելիքներ կամ փորձ եք ակնկալում ստանալ /կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել հայտարարության վերջում/ /ոչ ավել քան 300 բառ/
- Խնդրում ենք նշել թե ինչպե՞ս եք պատրաստվում կիրառել ստացած փորձը և գիտելիքները ապագայում /ոչ ավել քան 200 բառ/
- Խնդրում ենք նշել վերապատրաստման ցանկալի ժամկետները և տևողությունը /երկու շաբաթ կամ մեկ ամիս սկսած ս.թ. հուլիսի 15-ից/
- Բյուջե /խնդրում ենք տրամադրել Ձեր կողմից հաշվարկված բյուջե ոչ ավել քան 400,000 ՀՀ դրամի սահմաններում, բյուջեն պետք է ներառի հետևյալ տողերը՝ բնակարանի վարձակալություն /եթե Ձեր ընտրած կազմակերպությունը գտնվում է այլ քաղաքում կամ մարզում/, տրանսպորտային ծախսեր, օրապահիկ:
Մրցույթի վերջնական արդյունքները նախատեսվում է հայտարարել մինչև ս.թ. հունիսի 30-ը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 4-ը, դիմում-հայտը և կից փաստաթղթերը /ռեզյումե/ պետք է ուղարկել էլ. տարբերակով հետևյալ էլ. հասցեին՝ register@osi.am: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԲՀՀ-Հայաստանի Երիտասարդական նախաձեռնությունների համակարգող` Լաուրա Գևորգյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 53-38-62; 53-67-58 կամ գրել` laura@osi.am:
Անհամբեր սպասում ենք Ձեր դիմում-հայտերին
Հարգանքով՝
ԲՀՀ-Հայաստան թիմ
Ծրագրին մասնակցող կազմակերպությունների ցանկ
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Վանաձոր, Լոռի
- Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Երևան
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երևան
- Իրազեկ քաղաքացիների միավորում, Երևան
- Մեդիա կենտրոն, Երևան
- «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, Երևան
7. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Մարտունի, Գեղարքունիք
8. «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպություն
Գյումրի, Շիրակ
- Գորիսի մամուլի ակումբ, Գորիս, Սյունիք
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, Արմավիր
- Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Երևան
http://www.healthrights.am/eng/glossary/
https://m.facebook.com/profile.php?id=1036133856408756
- Նոր Սերունդ ՀԿ, Երևան /գլխավոր գրասենյակ/, Գորիս, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի /մասնաճյուղեր/
- Հանուն հավասար իրավունքների ՀԿ, Երևան