ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկություններ է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
15:22, March 10, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հաշվի առնելով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության ոլորտներից է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակվել են և 2016 թվականի մարտին ՀՀ Առողջապահության նախարարություն են ներկայացվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները:
Մանրամասն տես այստեղ՝ Առաջարկություններ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ