ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության
18:55, March 11, 2016 | Մամլո հաղորդագրություններ | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10:40-ին, կհրապարակվի ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի գործով:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացրած բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պահանջել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը, պարտավորեցնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2015 թ. դեկտեմբերի 10-ի հաղորդման հիման վրա կայացնել որոշում ու այն տրամադրել Կազմակերպությանը:
Տես նաև՝ hcav.am