Ի՞նչ տպավորություն ունեք եռյակի հանրահավաքից, արդյո՞ք օրակարգ կար:
Եռյակը չի կարող ընդդիմություն լինել, քանի որ այնտեղ կա ԲՀԿ, որը նախկինում իշխանության մաս էր և այժմ էլ ունի որոշակի լծակներ: Սա այն կուսակցությունն էր, որը ներքաշված է մարտի մեկի հանցագործության մեջ: Իսկ այդ հանցագործությունների համար դեռևս ոչ մեկ չի հայտնվել մեղադրյալի աթոռին: Այդ նույն ժամանանակահատվածում մարտի մեկ իրականացնելիս ԲՀԿ հաջողությամբ համագործակցում էր ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ: Այս կուսակցություները բոլորն էլ իրենց հավասար մեղքն ու չափաբաժինը ունեն մարտի մեկի գործում: Եթե առկա է ԲՀԿ գործոնը` բացառվում է եռյակ ընդիմության իրական առաքելությունը այդ դաշտում: Քանզի ֆինանսական պատասխանատվությունը Ծառուկյանի ուսերին է: Այս դեպքում ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի որևէ քայլ առանց ԲՀԿ դաբրոյի բացառվում է: Եռյակի գործունեության հաջողությունը բացառվում է նաև այն առումով, քանի որ այնտեղ կա օլիգարխ: Չի կարելի ասել յուրային օլիգարխը լավ է, իսկ օրինակ` Թոխմախի Մհերը` վատ:
Եռյակի գործունեությունում բացառու՞մ եք Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Գոնե հանրահավաքում հնչեց, որ Ռ.Քոչարյանի հետ որևէ աղերս չկա:
Այն մոտեցումը, որ Ռոբերտ Քոչարյանը չի աջակցում հանրահավաքին` խաբկանք է: Որտեղ էլ լինի ԲՀԿ-ն Հայաստանի 2-րդ նախագահի ազդեցությունը հնարավոր չի ժխտել, Բարգավաճը Քոչարյանի պռոեկտն է: Ավելին` Քոչարյանի եղբոր դուստրը ֆեյսբուքով հանրահավաքին մասնակցելու կոչեր էր տարածում: (Ա.Սաքունցը նկատի ունի Քոչարյանի մահացած եղբոր` Վալերի Քոչարյանի աղջկան` Իրինա Քոչարյանին: Նա ընդգրկված է ԲՀԿ կուսակցության ցուցակում և զբաղեցնում է 42-րդ հորիզանականը):
Աղբյուրը՝ xosq.am