ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվի
17:04, May 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով վճիռը, որով Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ վարչապետի կողմից 1992-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց քանակի, հանձնված զենքերի տեսակների մասին՝ միաժամանակ խնդրելով տեղեկատվությունը տրամադրել ըստ առանձին տարիների և անձանց:
ՀՀ Կառավարության գրությամբ տրամադրվել էր ոչ ամբողջական տեղեկատվություն, այն է՝ տրամադրվել էր 1998-2015 թթ. ընթացքում զենքով պարգևատրված անձանց քանակը, և նշելով, որ զենքով պարգևատրելու վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումներն անհատական իրավական ակտեր են՝ չէին տրամադրվել նաև զենքով պարգևատրված անձանց տվյալները: