Դատապարտյալ Վիրաբ Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի
18:30, June 16, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հունիսի 17-ին՝ ժամը 16:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վիրաբ Պողոսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վիրաբ Պողոսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանի հիշյալ որոշման դեմ վերջինիս կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վ. Պողոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը: