«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են դատապարտյալի նամակներն ուղարկել ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին. ահազանգ
13:03, May 17, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը 2018 թ. մայիսի 15-ին կրկին ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Հեռախոսազանգի միջոցով նա հայտնել է, որ նույն օրը՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին ուղղված նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար:
Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել:
Արմեն Շամիրյանի հայտնած տեղեկությունների հիման վրա ծառայողական քննություն նշանակելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մայիսի 16-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: