Անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
15:15, March 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀՀ Վարչական դատարանում ավարտվեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի գործով դատաքննությունը: Վերջինս պահանջում էր վերականգնել կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իր իրավունքը:
Ս. Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ավելի ուշ փոփոխելով հայցադիմումի հիմքերը, խնդրել էր անվավեր ճանաչել հայցվորի՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումները, ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Զինվորական կոմիսարիատի՝ հայցվորի կենսաթոշակային գործը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Զինվորական կոմիսարիատին հայցվորի կենսաթոշակային գործը փոխանցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
2017 թ. մարտի 20-ին նշանակված դատական նիստի ընթացքում դատարանը գործի քննությունը համարեց ավարտված և դատական ակտի հրապարակման օր նշանակեց 2017 թ. ապրիլի 10-ը՝ ժամը 13:00-ը:
Դատական նիստի մասին այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: