ԴԱՀԿ ծառայության դեմ հայցի քննությունը կշարունակվի
10:27, April 27, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննության շրջանակում դատաքննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
Հայցվոր Ա. Պողոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը:
Նախորդ դատական նիստը՝ ԴԱՀԿ ներկայացուցիչը հայցի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխել