Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
12:48, June 27, 2016 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Helsinki Citizens’ Assembly Vanadzor
ԿԱՐԵՎՈՐՄեր գործունեությանը՝ թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ծանոթացեքԱՅՍՏԵՂՀՔԱ Վանաձորի գրասենյակիԶԵԿՈՒՅՑԸՏԵՂԵԿԱՆՔԸ |
Հունիսի 26Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից է: Այս նպատակով Կազմակերպությունն իրականացնում է համապատասխան մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ և հանդես գալիս առաջարկություններով:
Թմրամիջոց գործածող անձինք այսօր կանգնած են առողջապահական, իրավական, սոցիալական տարբեր խնդիրների առջև: Վերջիններիս նկատմամբ բարձր է խտրական վերաբերմունքը, ինչի արդյունքում պարբերաբար խախտվում են նրանց իրավունքները:
Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից ներդրված ջանքերին՝ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության հարցում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ իշխանությունները ամբողջությամբ չեն իրականացնում «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները:
Անհրաժեշտ ենք համարում թմրամիջոց գործածող անձանց խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրության ապահովումը՝ բուժմանը, կրթությանը, սոցիալական ինտեգրմանն ուղղված ծրագրերի, ռազմավարությունների իրականացումը:
Եթե խախտվել են Ձեր իրավունքները, կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով: |
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ