Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը
21:14, February 28, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարեն ՔյուփելյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կշարունակվի ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ Կ. Քյուփելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Դատարանը պարտավորեցրեց վարույթն իրականացրած մարմնին ներկայացնել քրեական գործի նյութերը: