ՔՀԿ-ներում համակարգային խնդիրները մնում են չլուծված․ դիտորդական խումբ
21:01, June 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ
Թեպետ վերջին տարիներին անազատության վայրերում պահվող անձանց խնդիրների լուծման հարցում որոշակի դրական տեղաշարժեր կան, սակայն քրեակատարողական հիմնարկներում համակարգային խնդիրները շարունակում են մնալ։ Դրանք են ՔՀԿ-ների գերծանրաբեռնվածությունը, անազատության մեջ գտնվող մարդկանց բուժսպասարկման ցածր որակը, նրանց պահման պայմանները, ինչպես նաեւ ոչ կանոնադրական հարաբերությունները ՔՀԿ-ներում։ Նման եզրակացության է եկել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։
Այս տարվա հունվարի 1-ից մինչև հունիսի 26-ը հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը կատարել է 57 այց ՔՀԿ-ներ, որի ընթացքում աշխատանք է տարվել 88 դատապարտված անձանց հետ։
«Հիմնականում այցելությունները եղել են ահազանգերի հիման վրա, այցելությունների 57 տոկոսը եղել են Նուբարաշեն, Արմավիր, Աբովյան, Վարդաշեն ՔԿՀ-ներ, Երևան կենտրոն դատապարտյալների հիվանդանոց, ինչպես նաեւ Կոշ և Սևան ՔԿՀ-ներ», – «Մեդիա կենտրոնում» կայացած «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկմանը տեղեկացրեց Դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը։
Հիմնական խնդիրները, Սարգսյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում կապված են եղել բուժսպասարկման հետ։
«Եղել են խնդիրներ նաեւ քրեկական գործի ընթացքի հետ, որը մեր մանդատից դուրս է, խումբը չի զբաղվում: Հաջորդը, խնդիրների 6,7 տոկոսը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատման հանաձնաժողովի կողմից որոշումներին, 4,8 տոկոսը կազմել են ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը, նույնքան հացադուլների խնդիրը, 3,8 տոկոսը սննդի հետ կապված խնդիրները», – տեղեկացրեց բանախոսը՝ կրկնելով, որ ահազանգերի հիմնական բլոկը վերաբերել է բուժսպասարկման հարցերին։
Քննարկմանը մասնակից Դիտորդների խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում խոցելի խմբերի խնդիրներին։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ խոցելի խմբերի հիմնախնդիրները մնում է ազատազրկման վայրերերում շատ սուր», – ասաց նա՝ հավելելով,-«Նրանք ՔԿՀ-ներում քրեկան օրենքներին և գողական օրենքներին չենթարկվող խմբերն են, որոշակի առողջական հիմնախնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրներն են, նույնասեռականները, թմրամիջոց օգտագործողները կամ մեթադոնային բուժում ստացող անձինք են: Հենց այս անձիք են ենթարկվում խտրականության ՔԿՀ-ներում», – հավելեց նա:
Քննարկման մասնակից Դիտորդների խմբի մյուս անդամ Արա Ղարագյոզյանը ներկայացրեց հունիսի 12-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը։
«Անազատության մեջ գտնվող 00 խցի կանալավորված Տիգրան Եգանյանի, Արթուր Հովհաննիսյանի և Մուշեղ Մխիթարյանի նկատմամաբ կիրառվել է մահակ: Ըստ ՔԿՀ-ի աշխատակիցների՝ նրանք ծխախոտ են պահանջել, անհնազանդություն ցուցաբերել։ Սակայն երբ մենք կալանավորված անձնաց հետ հանդիպեցինք, նրանք հակառակը պնդեցին և համապատսխան վնասվածնքեր ցույց տվեցին: Նրանց խոսքով, իրենց խցում կա հոգեկան հիվանդություն ունեցող անձ, և այդ օրը երեք անգամ բժշկական օգնության կարիք է զգացվել, նրանք պահանջել են և ոչ մի բժիշկ օգնություն չի ցուցաբերվել։ Այդ իսկ պատճառով նրանք անհնազանդություն են ցուցաբերել: Սակայն նրանց տեղափոխել են այլ սենյակ և այնտեղ մահակով ծեծի ենթարկել», – ասաց բանախոսը։
Միջադեպից միայն չորս օր անց է նրանց նկատմամբ բժշկական փորձաքննություն նշանակվել։ «Մենք դա նկատեցինք փաստթղթերն ուսումնասիրելիս։ Նրանցից երկուսի մարմնական վնասվածքները ֆիքսհված չեն եղել ընդհանրապես», – ասաց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծեծի ենթարկված կալանավորները հետագայում հաղորդում էին ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն և դատախազություն, սակայն նրանց հաղորդումները «դուրս չէին եկել ՔԿՀ-ից»։
«Մենք որպես նրանց պաշտպանններ ինքրես հաղորդում տվեցինք հանցագործության մասին», – ասաց նա:
Թիվ մեկ խնդիրը ՔԿՀ-ներում, ըստ Դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, միջանձնային, ոչ կանոնադրական հարաբերություններն են։
«ՔԿՀ-ներում գերիշխում են ոչ թե իրավական ակտերն ու օրենքները, այլ չգրված քրեական օրենքները: Դա բերում է մի իրավիճակի, որ դատապարտյալների կողմից բողոքները շատ քիչ են լինում», – ասաց նա։
Ռևազյան խոսով, եթե դատապարտալը սկսի բողոքներ ներկայացնել շատ, ապա հեշտությամբ քրեական աշխարհի կողմից սկսում են ճնշել նրան: «Առաջացել է մի իրավիճակ, որը ձեռնտու է եւ՛ քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք հիերարխիկ հարաբերություններ են կառուցում ՔՀԿ-ների ներսում, եւ՛ ՔՀԿ-ների ղեկավարությանը, քանի որ այդ կերպ շատ հեշտ է վերահսկել իրավիճակը ներսում», – պարզաբանեց փաստաբանը, ում համոզմամբ ՔՀԿ-ներում իրավիճակի փոփոխման ու համակարգային խնդիրների լուծման համար անհրաժշետ են «հեղափոխական լուծումներ»։
«Անհրաժեշտ է պետական մակարդակով կամք դրսեւորվի, որ լուծվեն այդ խնդիրները», – եզրափակեց նա։
Բանախոսի պնդմամբ, շատ հաճախ համագործակցույթուն է լինում քրեական աշխարհի և ՔԿՀ-ի անձնակազմի միջև:
«ՔԿՀ-ի աշխատողները ասում եմ, որ այդպես իրենց հեշտ է վերահսկողության տակ պահել բոլոր դատապարտյալներին: Էլ չեմ ասում, թե կոռուպցիոն ինչ մեծ հոսքեր կան ՔԿՀ-ներում, որը նաև այդ իրավիճակի հետ կարելի է հսկել և իրականցնել դա», – տեղեկացրեց նա:
Հասարակական դիտորդների խմբի նախագահ Արայիկ Զալյանն էլ նշեց, որ անցած տարիներին անհատական ինչ որ խնդիրներ են լուծվել։
«Համակարգային խնդիրներ չեն լուծվել։ Բոլորիս հայտնի է որ ՔԿՀ-ներում ամեն տարի լինում են մահացության դեպքեր, որոնց մի մասը կազմում են ինքասպանությունները, մեծ մասը՝ հիվանդությունները», – ասաց նա:
Այս համատեքստում Զալյանը բերեց դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի օրինակը, ով տարիներ շարունակ գամված է սայլակին եւ գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում։
«Անձը գամված է սայլակին իսկ այդ խցում համապատասխան պայմաններ չկան որպեսզի նա կարողանա օգտվել սանհանգույցից։ Չեն ապահոված սանիտարահիգիենիկ պայմանները։ Եթե դիտարկենք կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում դա միանաշնակ խոշտանգում է տվյալ անձի նկատմամբ», – նշեց Արայիկ Զալյան: