Միջոցառում նվիրված Անհայտ կորածների հիշատակին
13:27, August 29, 2014 | Հայտարարություններ, ՍեփականՕգոստոսի 30-ին նշվող Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու անհայտ կորածների հիշատակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում միասնաբար կհարգենք պատերազմի կամ պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած յուրաքանչյուր անձի հիշատակը, ինչպես նաև կարեկցանք կհայտնենք ստեղծված իրավիճակի արդյունքում նույնչափ տուժած նրանց հարազատներին և մտերիմներին:
Կոչ ենք անում բոլորին համերաշխություն ցուցաբերել` մասնակցելով այս միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ` այս հարցի շուրջ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Կոչ ենք անում նաև Կառավարությանը ընդունել «Անհայտ կորած անձանց մասին» օրենքը` որպես իրավիճակի փոփոխության և հաշտեցմանն ուղղված քայլ:
Միջոցառումը տեղի կունենա ՀԿ կենտրոնի հանդիպումների դահլիճում՝ ՀՀ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 14 շենք, 4-րդ հարկ, 2014թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 16:00-ին:
Ծրագիր`
16:00` «Համերաշխության պատ» ստեղծագործության և տեղեկատվական
ցուցատախտակներով միջոցառման նյութերի ներկայացում
16:15` «Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրում, որին կհաջորդի քննարկում
16:45` Հյուրասիրություն
Ֆիլմը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Երիտասարդները հանուն խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծրագրի կամավորներ Աննա Շղայլեյհխնեղի և Լենա Փիբեղի կողմից: