ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների ընթացիկ զեկույցը՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -16.00-ի դրությամբ
October 2, 2016 Զեկույց, ՍեփականԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Ընտրատարածքներ թիվ 30, 34
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:
Դիտորդական առաքելությունը բաղկացած է 200 դիտորդից՝ համապատասխանաբար՝ 85 դիտորդ թիվ 30 ընտրատարածքում և 115 դիտորդ՝ թիվ 34 ընտրատարածքում:
ԿԱՐԵՎՈՐ
Ժամը 16:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 17.746 ընտրող:
Որոշ տեղամասերում մասնակիցների վերաբերյալ դիտորդների և հանձնաժողովի տվյալները տարբերվում են:
Գրանցված ընտրողների թիվը Վանաձորում 96.548 է:
Կուտակումներ, ընտրողների տեղափոխում
Թիվ 30/58 – Սպիտակ գույնի 0544Լ պետհամարանիշի միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել:
Թիվ 30/14 – դիտորդը ահազանգել է, որ 0485Լ մակնիշի միկրոաավտոբուսը ընտրողներ է բերում տեղամաս:
Թիվ 34/56 – Անընդհատ մեքենաներով մեծահասակներ են բերում ընտրատեղամաս:
Թիվ 34/59 – Մի խումբ անձինք հայտնել են, որ իրենց մեքենաներով բերում են ընտրատեղամաս և ստիպում որպեսզի երկրորդ համարին ընտրեն:
Քվեարկության գաղտնիության բացահայտում
Թիվ 30/27 – Դիտորդի ներկայաթյամբ 2 ընտրող զանգահարել են ինչ-որ մեկին և տեղեկացրել, թե ում օգտին են քվեարկել:
Այլ անձի փոխարեն քվեարկություն
Թիվ 34/76 – Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:
Թիվ 34/39 – Դիտորդը հայտնում է այլ անձի փոխարեն ընտրության դեպքի մասին:
Թիվ 30/49 – Քաղաքացին եկել է քվեարկության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են են եղել: Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեարկել:
Քվեարկության կարգի այլ խախտումներ
Թիվ 30/56 – Ժամը 12-ից դիտորդի եւ հանձնաժողովի տրամադրած տվյալները մասնակցության տարբերվել են: Ժամը 14:00-ի դրությամբ մոտ 30 մասնակցի տարբերություն է եղել՝ 410-440 հարաբերակցությամբ:
Թիվ 30/27 – Քվեարկության խցիկից դատարկ ծրար է հայտնաբերվել:
Թիվ 30/55 – Կենսաչափական անձնագրով 2 տարբեր անձինք քվեարկել են
Թիվ 30/47 – Քաղաքացի է մոտեցել շրջիկ դիտորդին ու ասել, որ ընտրողները տեղամասից դուրս գալուց հետո մտնում են «Հայկական Վերածնունդ» կուսակցության շտաբ:
Թիվ 30/16 – Դիտորդը հայտնել է, որ իր տեղամաս է եկել մի պատգամավոր և ասել, որ պետք է քվեախցիկի վրա առկա փոքրիկ պատուհանը բացել, որպեսզի երևա ընտրողը: Նախագահը հրաժարվել է կատարել պատգամավորի պահանջը:
Թիվ 30/40 – Դիտորդը նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը քվեաթերթիկները նախապես առանձնացնում է ելունդներից՝ անկախ այն հանգամնքից ընտրող կա, թե ոչ: Մի քանի անգամ առաջարկել է հանձնաժողովի նախագահին, որ վերացնի խախտումը, բայց վերջինս անգործություն է ցուցաբերել: Փաստն արձանագրվել է գրանցամատյանում։
Թիվ 34/81 – Դիտորդը հայտնում է, որ հանձնաժողովի անդամը թերթել է ընտրողների ցուցակները և հեռախոսի մեջ գրառումներ արել:
Թիվ 34/33 – Վստահված անձը տվյալներ է դուրս գրում ընտրողների ցուցակից:
Թիվ 34/33 – Վստահված անձը շարունակում է ապօրինաբար տվյալներ դուրս հանել ընտրողների ցուցակից, ինչպես նաև տեղամասի մոտակայքում է գտնվում թեկնածուն, որն ազդեցություն է գործում ընտրողների վրա:
Թիվ 34/27 – Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:
Թիվ 34/33 – Փորձում են քվեարկության մասնակցել կենսաչափական անձնագրերով:
Թիվ 34/65 – Ընտրական տեղամասի միջանցքում՝ ընտրողների ցուցակների մոտ, շուրջ 3 ժամ անհայտ անձը հետևում է ընտրողներին:
Թիվ 34/13 – Ընտրողը հայտնել է, որ կնիքի թանաքը ցնդում է:
Թիվ 34/64 – Տեղամասում գտնվում է Արմեն Գաբրիելյանը՝ Գործարար կուսակցության վստահված անձը, որը քաշքշել է Բալասանյան դաշինքի վստահված անձին, խաթարվել է ընտրությունների բնականոն ընթացքը:
Թիվ 34/72 – Ընտրող Մկրտիչ Հակոբի Հովհաննիսյանը քվեարկել է վարորդական վկայականով:
Թիվ 30/50 – Ընտրատեղամաս նույն մեքենաները պարբերաբար քաղաքացիների են բերում և տանում:
Թիվ 30/20 – Քաղաքացու անուն-ազգանունը առկա չէ ընտրողների ցուցակում: Վերջինս փոխել է հաշվառման հասցեն 2 ամիս առաջ:
Թիվ 30/16 – Առկա խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահը անգործություն է ցուցաբերում:
Թիվ 30/19 – Հանձնաժողովի անդամը դուրս է եկել ընտրատարածքից և իր հետ տարել է անհատական կնիքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: