ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և գործընկերների զեկույցը հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին՝ ժամը 12.00 -ի դրությամբ
October 2, 2016 Զեկույց, ՍեփականԸնտրատարածքներ թիվ 30, 34
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում:
Այս ընտրություններին բնորոշ են տեղամասերի մոտ կուտակումները, ընտրողներին ուղղորդելը, դիտորդների աշխատանքը խոչընդոտելը:
Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում արձանագրվել են հետևյալ խախտումները.
Կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ուղղորդումներ
Վանաձորի 30/58 տեղամասում ՀՀԿ վստահված անձը, ով թաղապետ է և ԲՀԿ կուսակցության վստահված անձը ուղղորդել են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո վերոնշյալ անձինք հեռացել են:
Գյումրիի թիվ 34/21 տեղամասում Բալասանյան Դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ իրենց ձեռքում եղած ցուցակներով ուղղորդել են ընտրողներին:
Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները ընտրողներին ուղղորդել են նաև թիվ 34/64 և 34/65 տեղամասերում: Խախտումների մասին ահազանգվել է հանձնաժողովների նախագահներին, վերջին դեպքում ներկայացվել է գրություն ՏԸՀ:
Գյումրիի թիվ 34/13 տեղամասում ՀՅԴ կուսակցության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամը հետևում է, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը և այդ մասին նշումներ անում իր մոտ:
Նույն գործողությունը կատարել է թիվ 34/22 տեղամասի վստահված անձնանցից մեկը և թիվ 34/06 տեղամասում՝ «Բալասանյան Դաշինքի» ներկայացուցիչը: Բոլոր երեք դեպքերում զգուշացվել է հանձնաժողովների նախագահներին:
Գյումրիի թիվ 34/10 տեղամասում հանձնաժողովի անդամ Խաչատուր Խաչատրյանի մոտ ցուցակներկան:
Թիվ 34/06 տեղամասում ցուցակների հետ կապված անճշտություններ են արձանագրվել, հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո անձնագրային բաժնի միջոցով անճշտությունները վերացվել են:
Դիտորդները ահազանգել են, որ թիվ 34/07 տեղամասում ոմն Սիրանուշ Թադևոսյան, ում մոտ ցուցակներ են եղել, կեղծ փաստաթղթերով մուտք է գործել ընտրատեղամասի տարածք: Հանձնաժողովի նախագահի միջամտության արդյունքում նա հեռացվել է տեղամասից:
Ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայություն
Թիվ 34/56 և 34/16 տեղամասում նույն կուսակցության երկու վստահված անձինք են եղել, ովքեր նաև խոչընդոտել են դիտորդների աշխատանքը: Նույն տեղամսում կուսակցություններից մեկի ներկայացուցիչը փորձել է քարոզչություն իրականացնել: Երկու դեպքում էլ հանձնաժողովի նախագահին հայտնելուց հետո խախտումը վերացվել է:
Խախտումը վերացվել է նաև թիվ 34/48 տեղամասում ավագանու անդամի թեկնածուի ներկայության դեպքում:
Թիվ 34/59 տեղամասում ևս կողմնակի անձինք են եղել:
Թիվ 30/58 տեղամասում ՀՀԿ երկու վստահված անձ ստիպել են իրենց գրանցել, ահազանգելուց հետո խախտումը վերացվել է:
Կուտակումներ, ընտրողների տեղափոխում
Վանաձորի թիվ 30/25 և 30/51 տեղամասի բակում կուտակումներ են նկատվել: Առաջին դեպքում խնդիրը լուծվել է, երկրորդ դեպքում հաղորդում է ներկայացվել՝ պահանջելով սահմանել ուժեղացված օպերատիվ հսկողություն՝ կանխելու և բացահայտելու նման դեպքերը:
Թիվ 34/78 տեղամասում Գյումրիի տուն-ինտերնատի շահառուների քվեարակությունը կազմակերպվել է նրանց տեղափոխող մեքենայի մեջ: Արձագանքման շրջիկ խումբ է ուղարկվել:
Թիվ 34/79 տեղամասում կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա է եղել տեղամասում: Հանձնաժողովի նախագահին զգուշացվել է, սակայն հարցը չի լուծվել: Արագ արձագանքման խմբեր ուղարկելուց և համապատասխան գրություն ուղարկելուց հետո խնդիրը ժամեր անց լուծվել է:
Քվեարկության կարգի այլ խախտումներ
Թիվ 30/01 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկել է մյուսի փոխարեն:
Թիվ 34/21 տեղամասում «Բալասանյան Դաշինք» գրառմամբ արկղով սնունդ են հանձնել հանձնաժողովի նախագահին, դրա վերաբերյալ գրություն է պատրաստվել:
Թիվ 30/01 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկել է մյուսի փոխարեն:
Թիվ 30/16 տեղամասում թյուրիմացություն է առաջացել ծրարի հետ կապված. քվեախցիկից դուրս գալուց հետո ընտրողը հայտարարել է, որ իրեն ծրար չի տրվել:
Թիվ 34/13, 34/22, 34/65 տեղամասերում վստահված անձինք ցուցակներից դուրս են գրում քվեարկությանը մասնակցած անձանց անունները: Միջամտության արդյունքում խախտումները վերացվել են:
Թիվ 30/48 տեղամասում խնդիրներ են առաջացել նաև ծրարների հետ կապված, որի մասին մատյանում գրառում է արվել:
Թիվ 30/47 տեղամասում ջարդվել է լրատվամիջոցի ներկայացուցչի հեռախոսը, որով տեղամասում նկարահանում է իրականացվել:
Ժամը 12:00-ի դրությամբ թիվ 30 ընտրատարածքի՝ մեր կողմից դիտարկվող 34 տեղամասերում Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու
իրավունք ունեցող 38032 անձանցից քվեարկությանը մասնակցել են 7056 ընտրող:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: