Ընտրական իրավունք
«Ոչ իշխանական ուժերի վստահված անձինք ավելի պասիվ են». Արթուր Սաքունց
Տեղամասերում գտնվում են չհավատարմագրված դիտորդներ, ընտրողներին ուղղորդում են. «Անկախ դիտորդ»
Դատարանն ընդունել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների խախտման փաստը վարչական դատարանում վիճարկելու իրավունքը
Այն, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը ՀՀ Վարչական դատարանում կարող է վիճարկել իր դիտորդի իրավունքների խախտումը, կարող ենք համարել որպես արձանագրված փաստ դատական պրակտիկայում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Կազմակերպության դիտորդը ընտրական հանձնաժողովի գործողությունների իրավաչափությունը վիճարկում են դատարանում
2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդը «Անկախ դիտորդ» հասրակական դաշինքի կազմում իրականացրած դիտորդական առաքելության ընթացքում Արմավիրի մարզի թիվ 14/10 ընտրական տեղամասում, ի թիվս այլ խախտումների, նկատել է նաև նույն անձի կողմից ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձանց երեք անգամ օգնելու դեպքեր, և այս խախտման վերաբերյալ առաջարկել է գրառել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։ հանձնաժողովի նախագահը անհիմն մերժել է դիտորդի պահանջը:
Քաղացիական հասարակությունը պահանջում է հետաքննություն իրականացնել վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումների փաստով. հայտարարություն
Տեղեկանք 02.04.2017թ. ԱԺ ընտրությունների ընթացքում և հետո «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի իրավաբանական խմբի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին և Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ:
Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին:
Ընտրությունների միջազգային դիտարկման առաքելություն. հայտարարություն խորհրդարանական ընտրությունների նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պահպանվել էին: Չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների և քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: