Õ¦Õ«Õ¶Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Õ²2018 թ. հուլիսի 13-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով փորձագետ Գ. Հարությունյանին:

Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Նրա մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:

Փորձագետները եզրակացրել են, որ սրտաբանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Եվ խնդիրն արձանագրելուն պես պետք է ուղեգրեր այլ հետազոտությունների, ինչը չի արել:

Նշենք, որ զորակոչային հանձնաժողովի բժիշկների մի մասը դատարանում նշել է, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառական են պնդել:

Գ. Հարությունյանը դատարանում վերահաստատեց փորձագիտական եզրակացությամբ հայտնած դիրքորոշումը: Նա նշեց, որ նախնական հետազոտության այդ տվյալների դեպքում անհրաժեշտ էր ուղեգրել այլ հետազոտությունների:

Փորձագետին հարցաքննելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 14:00-ին:

2018 թ. հուլիսի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Գզոգյանի նախագահությամբ, շարունակեց հետազոտել 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով ապացույցները, ապա լսեց տուժողի իրավահաջորդին ու վկաներից մեկին:

Ծննդկանի մահվան մեջ  մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները: Ի թիվս այլ ապացույցների՝ դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց Դավիթ Շահվերդյանի աշխատանքային պայմանագիրն ու նրան տրված լիցենզիաները, տվյալ իրավիճակում կլինիկական ուղեցույցով նախատեսված բժշկական օգնության տեսակները:

Դրա առնչությամբ պաշտպան Ա. Ոսկանյանը հայտարարություն արեց և նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է մի փաստաթուղթ, որի գործողության ժամկետը ավարտվել է. Դավիթ Շահվերդյանին տրված լիցենզիայի ժամկետը 2000 թ.-ին լրացել է և 2001 թ.-ից ՀՀ-ում բուժաշխատողների լիցենզավորում չի իրականացվում: Ապա հավելեց, որ Դ. Շահվերդյանը մինչ օրս իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթի հիման վրա:

Դրան դատախազ Գ. Մանուկյանը հակադարձեց՝ պաշտպանին պարզաբանելով, որ «մեղադրանք չի առաջադրվել լիցենզիա ունենալու կամ չունենալու համար, մեղադրանքի հիմքում դրված է նախ լիազոր մարմնի թույլտվությունը, ապա աշխատանքային պայմանագիրը և հետո միայն լիցենզիաները»:

Դատարանը ներկայացրեց նաև ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթերը, նրան տրված հավաստագրերը:

Ապա հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ՝ մահացած ծննդկանի ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը: Նա պատմեց դեպքի մասին իրեն հայտնի հանգամանքները: Կողմերի հարցերին ի պատասխան՝ ասաց, որ մինչ ծննդաբերությունը Հռիփսիմեն չի գանգատվել, առանձնապես խնդիրներ չեն եղել, միայն ծննդաբերությունից 21 օր առաջ պոլիկլինիկայի բժիշկն ուղեգրել է Վանաձորի ծննդատուն, որտեղ Դավիթ Շահվերդյանը հավաստիացրել է, որ ոչ մի լուրջ բան չկա, պարզապես հղիի տարիքով պայմանավորված՝ նա պետք է հսկողության տակ մնա:

Իսկ ծննդաբերությունից մոտ 20 րոպե անց խոսել է կնոջ հետ հեռախոսով, պատուհանից տեսել կնոջն ու երեխային: Ավելի ուշ տուն են գնացել և Հռիփսիմեի ահազանգից հետո, որ իրեն վատ է զգում, շտապ եկել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները նախ հայտնել են, որ անհրաժեշտ է արգանդը հեռացնել, ստացել են նրա համաձայնությունը, ապա քիչ հետո հայտնել են, որ ծննդկանի կյանքը փրկել չհաջողվեց:

Դատախազ Գ. Մանուկյանը հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքի և դատարանում հայտնածի միջև որոշակի տարբերություններ կան՝ մասնավորապես ժամերի հետ կապված և առաջարկեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, կողմերը չառարկեցին: Հ. Ղուկասյանը հաստատեց, որ հրապարակված ցուցմունքը ճիշտ է:

Հաջորդիվ հարցաքննվեց գործով վկա Քնարիկ Մնացականյանը, որը մահացած ծնդկանի սկեսուրն է:

Նա ևս պատմեց մինչծննդաբերական շրջանի ու ծննդաբերության օրվա մասին: Նշեց, որ ծննդաբերությունից հետո, երբ իրենք տուն էին գնացել հանգստանալու և նշելու երեխայի ծնունդը, ժամը 20:30-ի սահմաններում իրեն է զանգահարել Հռիփսիմեն, հայտնել, որ շատ վատ է զգում ու որ լրիվ մենակ է հիվանդասենյակում, և խնդրել է շտապ գնալ հիվանդանոց: Վկայի փոխանցմամբ՝ նրանց հեռախոսազրույցն ընդհատվել է Հռիփսիմեի բարձր ճիչով, որից հետո իր զանգերին Հռիփսիմեն չի պատասխանել: Նա կասկած ունի, որ մահը վրա է հասել հենց այդ պահին, իսկ բժիշկների հետագա գործողությունները ժամանակ շահելու նպատակ են ունեցել:

Վկան պատմեց, որ դեպքից հետո որդին ծանր հոգեբանական վիճակում է, ապա դառնալով ամբաստանյալին՝ հուզված հորդորեց. «Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք»:

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով մյուս վկան չհարցաքննվեց. նա կհարցաքննվի հաջորդ դատական նիստին, որը նշանակված է 2018 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին:

 2018 թ. հունիսի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրված բժիշկներ Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին:

Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին  լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Ամբաստանյալ Զ․ Այվազյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանն ու Կարեն Մեժլումյանը դատարան չէին ներկայացել։ Ե․ Սարգսյանի բացակայությունը դատարանը հարգելի համարեց, քանի որ վերջինս դատարան ներկայացրած դիմումով տեղեկացրել էր, որ այլ դատական նիստով զբաղվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին:

Իսկ Կ․ Մեժլումյանի բացակայությունը դատարանն անհարգելի համարեց, քանի որ վերջինս չէր հայտնել իր չներկայանալու պատճառների մասին։

Նախորդ դատական նիստին ամփոփիչ ճառերով հանդես էր եկել մեղադրանքի կողմը, իսկ այս դատական նիստին ամփոփիչ ճառ ներկայացրին ամբաստանյալ Լ․ Վարդանյանն ու նրա պաշտպան Գ․ Հովհաննիսյանը։

Գ․ Հովհաննիսյանն իր ճառում նշեց, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել, այն կայացրել է զգացմունքների հողի վրա։ Պաշտպանը նշեց, որ ապօրինի դատավճռի հրապարակումից հետո Լ․ Վարդանյանի զգացմունքները տեղի են տվել և նա արել է արտահայտություններ, որոնք չեն կարող նրա անձը բնութագրող համարվել։ Նշեց, որ ամբաստանյալ Լ․ Վարդանյանը վերջին հինգ տարիներին մասնակցել է բազմաթիվ դասընթացների, ստացել պարգևատրումներ, գիտելիքներ է ձեռք բերել դրանք աշխատանքային գործունեության մեջ ներդնելու համար։

Նա անթույլատրելի համարեց լրացուցիչ պատիժ կիրառելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը մեղադրողի կողմից այն դեպքում, երբ դատարանի դատավճիռը մեղադրողը չէր բողոքարկել, բացի դրանից՝ նշեց, որ ավարտվել է նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, որը մեղադրանքի կողմն ուշադրության չարժանացրեց։  Այդպիսով՝ Գ․ Հովհաննիսյանը գտավ, որ լրացուցիչ պատիժ չպետք է կիրառվի։

Ամփոփիչ ճառով հանդես եկավ նաև Լ․ Վարդանյանը, որն իր խոսքում նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չպետք է գնահատի իր գիտելիքները և իր աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը, նշեց, որ իր համար, ինչպես ցանկացած բժշկի համար, ծանր է հիվանդի մահը, սակայն, նշեց, որ ինքը մեղավորություն չունի Լիա Միսակյանի մահվան մեջ. տրամադրել է պատշաճ բուժօգնություն և մեղավոր չէ, որ տվյալ օրը հիվանդանոցում լաբորատորիան չի աշխատել կամ անալիզները ժամանակին չեն վերցվել։

Զ․ Այվազյանի պաշտպաններին ճառով հանդես գալու հնարավորություն տալու պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2018 թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին։

 Երեկ՝ 2018թ. հունիսի 19-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը:

Ծննդկանի մահվան մեջ  մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Դատական նիստերը պաշտպան Արտակ Ոսկանյանի բացակայության պատճառով երկու անգամ հետաձգելուց հետո երեկ 2-րդ նիստը կայացավ՝ 15 րոպե ուշացմամբ:

Նախորդ դատական նիստին էլ ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանի պաշտպան Ա. Ոսկանյանը իր միջնորդությունները չբավարարելուց հետո դատավորին բացարկ հայտնելու ցանկություն էր հայտնել և այդ հիմքով խնդրել էր հետաձգել դատական նիստը:

Չնայած դրան՝ պաշտպանը որոշեց դատավորին բացարկ չհայտնել:

Փոխարենը պնդեց, որ բժիշկ Դավիթ Շահվերդյանը «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող» չէ, իսկ առաջադրված մեղադրանքը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին: Իր դիրքորոշումը հիմնավորող փաստաթուղթ ներկայացրեց և խնդրեց կցել այն գործի նյութերին:

Դատարանն անցավ դատաքննության և գործով դատակոչված վկաներին խնդրեց լքել դատարանի դահլիճը:

Մեղադրող դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց մեղադրանքը, ինչից հետո ամբաստանյալն ու նրա պաշտպանը հայտարարեցին, թե մեղադրանքն անհասականալի է: Նույնը պնդեցին նաև մեղադրողի պարզաբանումներից հետո, ապա Դավիթ Շահվերդյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Ապացույցների հետազոտման կարգը որոշելուց հետո մեղադրող Գ. Մանուկյանը ներկայացրեց փորձագիտական եզրակացությունները:

Պաշտպան Ա. Ոսկանյանը միջնորդեց հարցաքննել նաև փորձագետներ Վ. Սաքանյանին ու Հ. Չախոյանին, որոնց ցուցմունքների հիման վրա առաջադրվել է մեղադրանքը: Պաշտպանը դիրքորոշում հայտնեց, որ փորձագիտական եզրակացության ու նրանց ցուցմունքների միջև հակասություն կա: Դատարանը միջնորդությունը կքննի ապացույցների հետազոտումից հետո, քանի որ փորձագետները հարցաքննվելու են որպես վկաներ:

Մինչ պաշտպան Ա. Ոսկանյանը ներկայացնում էր իր դիրքորոշումը, տուժողի իրավահաջորդները դիրքորոշումը ներկայացնելու ոճից ու դրա երկար տևողությունից իրենց վրդովմունքն արտահայտեցին, ինչը կողմերի միջև վիճաբանության վերածվեց:

Միջադեպից հետո Ա. Ոսկանյանը հայտարարեց, որ ի վիճակի չէ շարունակելու աշխատանքը և իրականացնելու պաշտպանություն այս իրավիճակում և միջնորդեց նիստը  հետաձգել: Չնայած դրան՝ մի քանի րոպեից որոշեց շարունակել իր աշխատանքը, ապա նորից հայտնեց նիստը հետաձգելու իր ցանկության մասին:

Նա պատրաստվում է փաստաբանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և իր դիրքորոշմամբ՝ իրեն սպառնալու մասին հաղորդում ներկայացնել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 14:00-ին:

 Այսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով տուժող կողմն ու մեղադրող դատախազը հանդես եկան ամփոփիչ ճառերով:

Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը միջնորդեց ամբաստանյալներ Զ. Այվազյանին ու Լ. Վարդանյանին մանկաբույժի գործունեության իրավունքից զրկել 3 տարի ժամկետով: Նա նշեց, որ դրա համար կան բավարար հիմքեր, իսկ նրանց՝ դատարանում ներկայացված անձը բնութագրող տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

Տուժող կողմի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանն էլ միջնորդեց Լ. Վարդանյանին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել 3, իսկ Զ. Այվազյանին՝ 2 տարի ժամկետով:

Ամբաստանյալ Լ․ Վարդանյանի պաշտպան Գ․ Հովհաննիսյանը միջնորդեց պաշտպանական կողմին ժամանակ տրամադրել պաշտպանական ճառով հանդես գալու համար։

Դատական նիստն այդ հիմքով հետաձգվեց և նշանակվեց 2018 թ․ հունիսի 20-ին՝ ժամը 16։00-ին։

Այսօր՝ 2018 թ. մայիսի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը:

Ծննդաբերությունից ժամեր անց մահացած ծննդկանի նկատմամբ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին:

Տուժող կողմի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:

Այսօր դատական նիստն արդեն 2-րդ անգամ հետաձգվեց Դ. Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի միջնորդությամբ: Պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ այլ դատական նիստ ունի և այս գործով դատարան չի կարող ներկայանալ, ինչը հարուցեց տուժող կողմի զայրույթը:

Տուժողի իրավահաջորդները դատարանից պահանջեցին գնահատական տալ պաշտպանի արարքին և ապահովել գործի քննությունը: Դրան դատավոր Ս. Գզոգյանը կոպիտ ձևով արձագանքեց՝ տուժող կողմի ներկայացուցչին դուրս հրավիրելով դատարանի դահլիճից:

Հաջորդ դատական նիստը 2018 թ. հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ին է:

 Այսօր՝ 2018 թ. ապրիլի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:

Այսօր դատարանը հետազոտեց ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները:

Ամբաստանյալների պաշտպանները ամբաստանյալների՝ դասընթացների մասնակցելու մասին հավաստագրեր ներկայացրին, ինչպես նաև Լ․ Վարդանյանի վերաբերյալ «Արաբկիր» ԲԿ-ի կողմից տրված բնութագիրը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող տեսանյութը:

Տեխնիկական պատճառներով այն նախորդ դատական նիստին հետազոտել հնարավոր չեղավ, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվել էր:

Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները հետազոտելուց հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը ժամանակ խնդրեց ամփոփիչ խոսքին պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թ․ մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին։

 Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Նշենք, որ Հովհ. Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն ստանձնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:

2017 թ. օգոստոսի 2-ից 2018 թ. հունվարի 16-ին իրականացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով՝ Հովհ. Պետրոսյանի բնավորությունն ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ազդել ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա: Ըստ փորձագետի՝ դեպքի պահին ևս Հովհ. Պետրոսյանն այնպիսի հուզական վիճակում չի գտնվել, որի արդյունքում կարող էր ինքնասպանություն գործել:

Փորձագետը բացառել է նաև հրամանատար Վաչագան Հայրապետյանի և մյուս ծառայակիցների գործողությունների և Հովհ. Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջև պատճառահետևանքային կապը:

Հիշեցնենք, որ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը մահացած զինծառայողի հոր հետ առերես հարցաքննությունից օրեր անց՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ավտովթարից մահացել է: Վերջինս գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների էր տիրապետում և իր ցուցմունքներում նշել էր դրանց մասին:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետը միանշանակ չի գնահատել մասնագիտացմանը չհարմարվելու կամ դիտողության արժանանալու հանգամանքների՝ ինքնասպանության դրդելու հնարավորությունը. նրա խոսքով՝ «չկան այնպիսի հոգեվիճակներ, իրադրություններ, խնդիրներ և հանգամանքներ, որոնք միանշանակ հանգեցնում են ինքնասպանության»:

Լ․ Վարդանյանը՝ դատարանում 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի հրապարակումից հետո

2018 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը չէր կայացել դատավոր Մ. Մելքոնյանի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայր տեղափոխվելու պատճառով: Ընդ որում՝ տուժող կողմին դատական նիստի չկայանալու մասին չէին տեղեկացրել:

Մարտի 16-ին կայացած դատական նիստի ընթացքում որպես ամբաստանյալ Զ․ Այվազյանի պաշտպան ներգրավվեց Կարեն Մեժլումյանը: Դատական նիստին ներկայացել էին նաև մյուս ամբաստանյալ Լ. Վարդանյանն ու նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո լրացուցիչ պատիժ նշանակելու մասով քննվող գործը ներկայացնելուց հետո դատավոր Մ. Մելքոնյանն անցավ ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների հետազոտմանը:

Հրապարակվեցին ամբաստանյալների բնութագրերը, «Արաբկիր» ԲԿ-ի տնօրենի խնդրանքը՝ լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ, Զ․ Այվազյանին տրված շնորհակալագրերը։

Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց որպես անձը բնութագրող տվյալ հետազոտել նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի վարքը ներկայացնող ԶԼՄ հրապարակումներն ու տեսանյութը:

Չնայած վերջինիս պաշտպանի առարկությանը, թե այդ արտահայտությունները Լ. Վարդանյանն արել է հոգեկան լարված վիճակում՝ և մեղադրող դատախազը, և դատարանը միջնորդությունը համարեցին բավարարման ենթակա:

Տեխնիկական պատճառներով տեսանյութը հետազոտել հնարավոր չեղավ, դատական նիստը հետաձգվեց մինչև 2018 թ. ապրիլի 12-ը՝ ժամը 15:00-ն:

Արաբկիր-և-Քանաքեռ-Զեյթուն-դատարան (1)2018 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննության շրջանակում նշանակված էր դատական նստ։

Նշանակված ժամին գործով տուժող Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գտնվելու վայր, սակայն տեղում պարզել էր, որ նախագահող դատավոր Մ․ Մելքոնյանն արդեն իսկ տեղափոխվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր։ Տ․ Սիրադեղյանը հնարավորություն չի ունեցել խոսելու Մ․ Մելքոնյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, քանզի Ավանի նստավայրից տեղեկացրել են, որ նրանք դեռս չեն ավարտել տեղափոխման գործընթացը։

Իհարկե ընդունում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծմամբ և դատավորների տեղափոխմամբ պայմանավորված կարող էին առաջանալ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ ողջամիտ ժամկետում քրեական գործի  քննության իրավունքի ապահովմանն, այն դեպքում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից այս գործով դատավճիռը լրացուցիչ մասով նոր քննության ուղարկվելուց հետո գործը դատավոր Մ․ Մելքոնյանի վարույթ է ընդունվել 2016 թ․ հոկտեմբերի 25-ին և մինչ օրս քննվում է։  

Ամեն դեպքում կարծում ենք, որ նախագահող դատավոր Մ․ Մելքոնյանը և վերջինիս աշխատակազմն առնվազն պետք է դատավարության մասնակիցներին տեղեկացնեին դատական նիստի չկայանալու մասին, հատկապես որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը նախապես ճշտել էր, որ նիստը կայանալու է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում։

1223592018 թ. հունվարի 3-ին Դատապարտյալների հիվանդանոցում Մհեր Խերունցի մահվան դեպքի առթիվ 2018 թ. հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել:

Դրա շրջանակում իրավական գնահատական կտրվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանի արարքին, եթե նրա «առերևույթ հանցանք կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերվեն»:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման 2018 թ. հունվարի 25-ի պատասխանից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2018 թ. հունվարի 10-ին՝ operativ.am լրատվական կայքի՝ «Ուզում ա 10 հոգի մեռնի, ինձ որ տեսնում եք հանդարտ կանգնեք. «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավորը մահացել է ՔԿՀ պետի տեղակալի մեղքով» հրապարակման հիման վրա:

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Մհեր Խերունցի ինքնազգացողությունը վատանալուց հետո նրան օգնության հասած բժիշկները չեն կարողացել ժամանակին մուտք գործել նրա խուց, ինչի արդյունքում Մ. Խերունցը մահացել է:

operativ.am լրատվական կայքի համաձայն՝ հերթապահ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանը կալանավորների ահազանգից 30 րոպե հետո է բացել դուռը, երբ Մ. Խերունցն արդեն մահացած է եղել:

Իսկ կալանավորների դժգոհություններին ի պատասխան ասել է. «Ուզում ա 10 հոգի մեռնի, ինձ որ տեսնում եք տոններդ իջեցրեք ու հանդարտ կանգնեք»:

Հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանը հայտնել է, որ 2018 թ. հունվարի 16-ին դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Իսկ operativ.am-ի վերը նշված հրապարակումը քրեական գործի նյութերում առկա է և համապատասխան փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում Ա. Այվազյանի արարքին իրավական գնահատական կտրվի:

զինծառայող2017 թ. հունվարի 12-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:

Հիշեցնենք՝ Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են զորակոչային հանձնաժողովում ընդգրկված բժիշկները: Նրանց մի մասը պնդում էր, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառական էին պնդում:

Գործով դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո մեղադրող դատախազը միջնորդեց հարցաքննել նաև Արտաշատի զինկոմիսարիատի զինկոմին և զորակոչային բաժնի պետին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Նրանք դատարանում կպարզաբանեն այն հարցը, թե ինչպես է կազմակերպվում զորակոչի գործընթացը, և ինչ փաստաթուղթ են կազմում հանձնաժողովում ընդգրկված բժիշկները զորակոչիկների վերաբերյալ բժշկական պարտադիր և անհրաժեշտ հետազոտությունները ավարտելուց հետո:

Հաջորդ դատական նիստը նշանակված է 2018 թ. փետրվարի 8-ին՝ ժամը 14:00-ին:

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930