Կյանքի իրավունք
Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը
Գ. Հարությունյանը դատարանում վերահաստատեց փորձագիտական եզրակացությամբ հայտնած դիրքորոշումը: Նա նշեց, որ նախնական հետազոտության այդ տվյալների դեպքում անհրաժեշտ էր ուղեգրել այլ հետազոտությունների:
«Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք». մահացած ծննդկանի սկեսուրը՝ ամբաստանյալ բժշկին (տեսանյութ, լուսանկարներ)
Վկան պատմեց, որ դեպքից հետո որդին ծանր հոգեբանական վիճակում է, ապա դառնալով ամբաստանյալին՝ հուզված հորդորեց. «Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք»:
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկը պնդում է, թե պատշաճ բուժօգնություն է տրամադրել և մեղավոր չէ
Ամփոփիչ ճառով հանդես եկավ նաև Լ․ Վարդանյանը, որն իր խոսքում նշեց, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չպետք է գնահատի իր գիտելիքները և իր աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունը, նշեց, որ իր համար, ինչպես ցանկացած բժշկի համար, ծանր է հիվանդի մահը, սակայն, նշեց, որ ինքը մեղավորություն չունի Լիա Միսակյանի մահվան մեջ:
Վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանը իրեն մեղավոր չի ճանաչում
Մեղադրող դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց մեղադրանքը, ինչից հետո ամբաստանյալն ու նրա պաշտպանը հայտարարեցին, թե մեղադրանքն անհասականալի է: Նույնը պնդեցին նաև մեղադրողի պարզաբանումներից հետո, ապա Դավիթ Շահվերդյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատախազն ու տուժողը պահանջում են մանկահասակ Լիա Միսակյանի գործով ամբաստանյալներին ժամանակավորապես զրկել մանկաբույժի գործունեության իրավունքից
Այսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով տուժող կողմն ու մեղադրող դատախազը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկի գործի քննությունը պաշտպանի միջնորդությամբ հետաձգվում է արդեն երկրորդ անգամ
Այսօր դատական նիստն արդեն 2-րդ անգամ հետաձգվեց Դ. Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի միջնորդությամբ: Պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ այլ դատական նիստ ունի և այս գործով դատարան չի կարող ներկայանալ, ինչը հարուցեց տուժող կողմի զայրույթը:
Դատարանը հետազոտեց մանկահասակ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների անձը բնութագրող տվյալները
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող տեսանյութը:
2016 թ. ապրիլին մահացած զինծառայողը այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության. փորձագետ
Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:
Լիա Միսակյանի մահվան գործով որպես ամբաստանյալին բնութագրող տվյալ կհետազոտվի վճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի վարքագիծը ներկայացնող տեսանյութը
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց որպես անձը բնութագրող տվյալ հետազոտել նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի վարքը ներկայացնող ԶԼՄ հրապարակումներն ու տեսանյութը:
Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով նիստը չէր կայանալու, բայց տուժող կողմը տեղյակ չէր
Իհարկե ընդունում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ստեղծմամբ և դատավորների տեղափոխմամբ պայմանավորված կարող էին առաջանալ տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ ողջամիտ ժամկետում քրեական գործի քննության իրավունքի ապահովմանն, այն դեպքում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից այս գործով դատավճիռը լրացուցիչ մասով նոր քննության ուղարկվելուց հետո գործը դատավոր Մ․ Մելքոնյանի վարույթ է ընդունվել 2016 թ․ հոկտեմբերի 25-ին և մինչ օրս քննվում է։
Դատապատյալների հիվանդանոցում մահացածի գործով փաստական տվյալների առկայության դեպքում իրավական գնահատական կտրվի նաև ՔԿՀ պաշտոնյայի գործողություններին
2018 թ. հունվարի 3-ին Դատապարտյալների հիվանդանոցում Մհեր Խերունցի մահվան դեպքի առթիվ 2018 թ. հունվարի 16-ին քրեական գործ է հարուցվել:
Դրա շրջանակում իրավական գնահատական կտրվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի առաջին տեղակալ Արման Այվազյանի արարքին, եթե նրա «առերևույթ հանցանք կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերվեն»:
Մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով կհարցաքննվեն նաև Արտաշատի զինկոմն ու զորակոչային բաժնի պետը
Արտաշատի զինկոմիսարիատի զինկոմն և զորակոչային բաժնի պետը դատարանում կպարզաբանեն այն հարցը, թե ինչպես է կազմակերպվում զորակոչի գործընթացը, և ինչ փաստաթուղթ են կազմում հանձնաժողովում ընդգրկված բժիշկները զորակոչիկների վերաբերյալ բժշկական պարտադիր և անհրաժեշտ հետազոտությունները ավարտելուց հետո: