Մասնակցություն որոշումների կայացմանը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ
Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել
Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել:
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք կարևոր առաջարկություններ դուրս են մնացել օրենքի նախագծից
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դուրս են մնացել օրենքի նախագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկություններ է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2015 թ. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքը
2015 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացվել Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքի վերաբերյալ՝ Կազմակերպության վերլուծությունը համապատասխան առաջարկություններով:
Առաջարկություն ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում բժշկական և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության շրջանակներում հասարակական դիտորդական խումբ ձևավորելու վերաբերյալ
Ստեղծել հասարակական դիտորդական մեխանիզմ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության կամ վերահսկողության ներքո գործող` հոգեկան առողջության ոլորտում բուժման և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում ծառայությունների որակի և մարդու իրավունքների վիճակի հանդեպ հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով:
Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ
ՀՔԱՎ-ի կողմից Amicus curiae է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի նպատակներից է հանդիսանում նպաստել հավասարության և ոչ խտրական մոտեցումների զարգացմանը ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այս ոլորտում կազմակերպությունը իրականացրել է օրենսդրական բարեփոխումների աջակցմանն ուղղված և իրազեկվածության բարձրացմանն ու կրթական մի շարք միջոցառումներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության թիրախ ոլորտներից է հանդիսանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Կազմակերպությունը 2007, 2009 և 2013 թվականներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում, կազմել զեկույցներ, ներկայացրել առաջարկություններ համապատասխան մարմիններին:
Կառավարություն է ներկայացվել «Խոշտանգում» հանցակազմը սահմանելու վերաբերյալ նախագիծ:
ՀՀ կառավարության 2015 թ. մայիսի 30-ի նիստի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելային Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի հետ համատեղ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի Աշխատանքային խմբին 2014 թ. հունիսի 15-ին ներկայացրել է զեկույց՝ ՀՀ-ում վերջին 4,5 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:
Չափահաս անձին անգործունակ ճանաչելու և խնամակալ նշանակելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանաչվել անգործունակ, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրենց իրավունքներից պատշաճ և լիարժեք օգտվելու, որոշում կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորությունից ինչպես կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում, այնպես էլ ամենօրյա կենցաղային հարցերում, ինչպես նաև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու պարտավորությունից: