Հիմնադիր Խորհրդարան Archives

Հովհ. Ղազարյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը հետաձգվեց

12801271_1716764325232138_5242905604693408214_n2016 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Լ. Հակոբյանի, «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Հովհաննես Ղազարյանի» գործով նշանակված էր նախնական դատական նիստ: Նշենք, որ դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Հ. Ղազարյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Continue reading

Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամ Հովհ. Ղազարյանը հրաժարվել է ՄԻԵԴ դիմելուց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի նախկին համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շրջանակում 2015 թ. ապրիլին նրա բնակարանում և տիրապետության տակ գտնվող գրասենյակում իրականացված խուզարկությունների և նրան ապօրինի բերման ենթարկելու գործով վճռաբեկ բողոքը:

Continue reading

Բերման է ենթարկվել Վոլոդյա Ավետիսյանի որդին

Այսօր առավոտյան ժամը 9-ին ոստիկանությունը այցելել է Էջմիածնի շրջանի Պտղունք գյուղում գտնվող ազատազրկված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի տուն և ոստիկանության Վաղարշապատի բաժին տարել նրա որդուն՝ «Հիմնադիր Խորհրդարան»-ի նախկին անդամ Նորայր Ավետիսյանին։

Continue reading

Հրատապ: Հիմնադիր խորհրդարանի անդամներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության բաժին այցելած փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել բաժին

20160717_124834Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հովհաննես Ղազարյանը և Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:

Continue reading

ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի դիմումը

Վարուժան Ավետիսյան2016 թ. հունվարի 29-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ նույն թվականի փետրվարի 26-ին անցկացվելիք հավաքի և երթի մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազոր ներկայացուցիչ Գ. Բաղդասարյանը իրազեկման առնչությամբ իր որոշմամբ սահամանափակել է հավաքի անցկացման ժամանակահատվածը՝ կրճատելով այն, և արգելել վրանների տեղադրումը հավաքի վայրում:

Continue reading

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհ. Ղազարյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ (Լոռու մարզի համակարգող) Հովհաննես Ղազարյանին պատկանող բնակարանում և նրա տիրապետության տակ գտնվող գրասենյակում 2015 թ. ապրիլի 7-ին կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ:

Նույն օրը նման խուզարկություններ են կատարվել «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների նկատմամբ ևս, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վերոնշյալ անձանց, այդ թվում՝ Հովհ.Ղազարյանի նկատմամբ, իրականացվել է քաղաքական հետապնդում:

Continue reading

<<Հիմնադիր խորհրդարանի>> անդամ Հովհաննես Ղազարյանի գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք

20150407_1127012015թ. ապրիլի 7-ին <<Հիմնադիր խորհրդարանի>> անդամ (Լոռու մարզի համակարգող) Հովհաննես Ղազարյանին պատկանող բնակարանում և նրա տիրապետության տակ գտվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց փաստական և իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, տեղեկանալով վերոնշյալ խուզարկությունների մասին, Հ. Ղազարյանի շահերի պաշտպանության նպատակով ներգրավել է փաստաբաններ Արտուր Հարությունյանին և Արթուր Սուքիասյանին, ովքեր մասնակցել են քննչական բոլոր գործողություններին և զբաղվել նրա շահերի հետագա պաշտպանությամբ:

Continue reading

Հիմա այնպիսի անհեթեթ իրավիճակ է, որը երկար չի կարող ձգվել

Saqunc-e1343230892425Մեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Երեկ ազատ արձակվեցին Հիմնադիր խորհրդարանի անդամները։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ռեժիմը պետք է հեռանա, քանի որ գործել է Սահմանադրության դեմ։

Continue reading

«Քանի դեռ արդարադատությունն ունի պատժիչ բնույթ, դատավորներն անկախ չեն, մենք ունենալու ենք գերբեռնվածություն». Արթուր Սաքունց

Արդեն շուրջ մեկ ամիս է ՀՀ հասարակության ու մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը: Մշտապես առկա այս պրոբլեմը նման արձագանք ստացավ հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի կալանավորումից հետո, երբ նրա փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը պահվում է մի խցում, որտեղ 27 հոգի կա և ընդամենը 8 մահճակալ:

Continue reading

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի հայտարարությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ

Untitled-12015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատությաննախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ(այսուհետ ՔԿՀ):

Continue reading

ԵՄ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային Պլատֆորմի Հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակվող քաղաքական հետապնդումների վերաբերյալ

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, իսկ ապօրինի գործողություններ իրականացնողներին` ենթարկել պատասխանատվության:

Continue reading

«Անհիմն մեղադրանքներ». իրավապաշտպանները Հիմնադիր խորհրդարանի անդամների դեմ գործը «սարքած» է համարում

Հայաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդների ձերբակալություններն ու նրանց դեմ առաջադրված մեղադրանքները մի շարք ընդդիմադիրներ ու իրավապաշտպաններ համարում են շինծու և ապօրինի, ընդամենը նրանց լռեցնելու փորձ:

Continue reading