Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
[show-menu menu=”adv-am”]
Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում շահերի պաշտպանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:
Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:
Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:
Related events
-
Կոռուպցիայի դեմ պայքա՞ր. Ի՞նչ ուղերձներ են հղում ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները ՀՀ իշխանություններին
February 13, 2017Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոքով՝ ըստ էության արձանագրում ենք, որ միջազգային խոշոր դոնորներն արդեն հասկացել են, որ Հայաստանում ներդրումներն այլևս չեն կարող արդյունք ունենալ, որովհետև դրանց արդյունավետության ապահովմանը խոչընդոտող հիմնական գործոնը կոռուպցիան է:
-
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պատասխան նամակը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին
February 8, 20172016 թ. փետրվարի 6-ին թվագրված նամակով ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը արձագանքել է «Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցին, որն ուղարկվել էր գլխավոր քարտուղարին դեռևս 2016 թ. դեկտեմբերի 8-ին:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատականները՝ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
December 5, 2016«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր գնահատականները:
-
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել
November 3, 2016Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել:
-
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք կարևոր առաջարկություններ դուրս են մնացել օրենքի նախագծից
October 27, 2016ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դուրս են մնացել օրենքի նախագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակից:
-
Ի՞նչ է մտածում հակակոռուպցիոն խորհուրդը Սաշիկ Սարգսյանի 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման մասին. Սաքունց
June 21, 2016«Կոնկրետ նույն Ս. Սարգսյանի եղբոր 50/50 տրամաբանությամբ գործունեության կանխարգելման ի՞նչ քայլ ենք տեսնում, ի՞նչ է անում այս ուղղությամբ հակակոռուպցիոն կենտրոնը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս հարցն է բարձրացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով հակակոռուպցիոն վերջին նիստին ու հայտարարություններին, թե դրական ազդակներ կան, որ պայքար կա կոռուպցիայի դեմ:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկություններ է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
March 10, 20162015 թ. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
-
Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքը
February 15, 20162015 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացվել Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքի վերաբերյալ՝ Կազմակերպության վերլուծությունը համապատասխան առաջարկություններով:
-
Առաջարկություն ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում բժշկական և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության շրջանակներում հասարակական դիտորդական խումբ ձևավորելու վերաբերյալ
February 10, 2016Ստեղծել հասարակական դիտորդական մեխանիզմ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության կամ վերահսկողության ներքո գործող` հոգեկան առողջության ոլորտում բուժման և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում ծառայությունների որակի և մարդու իրավունքների վիճակի հանդեպ հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով:
-
Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ
July 17, 2015Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված է Ռազմական օմբուդսմենի ներդրման անհրաժեշտությունը. Ծրագրի 115-րդ կետով որպես գործողություն սահմանված է Ռազմական օմբուդսմենի ստեղծումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան: