Ադրբեջանցի զինվորը խախտել է սահմանը
00:00, March 13, 2008 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՄարտի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը:
Ինչպես Արմինֆո-ին հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, Մուխթարովը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 29-ին, բնակության վայրը՝ ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը՝ միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհատրանսպորտային տեխնիկումում):
Ըստ Մուխթարովի տված ցուցմունքի՝ մարտի 9-ին հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին՝ հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով: Մերժում ստանալով` փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն ենթակվել է դաժան ծեծի: Մարտական հենակետում թողնելով զենքը` Մուխթարովը դիմել է փախուստի՝ անցնելով հայ-ադրբեջանական սահմանը:
Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր եւ հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են:
http://www.arminfo.info/