ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
00:00, February 2, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներ«2008 թվականի հունվարի վերջին, մի շարք միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ և աջակցությամբ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունից ազատել և եվրոպական երկրներից մեկն է ուղարկել ադրբեջանցի ռազմագերի Սամիր Նազիմ օղլի Մամեդովին», հայտնում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից:
Մամեդովը ծնվել է 1987 թվականին, Կիրովաբադ քաղաքում (Ադրբեջանում): Նա մեծացել է մանկատանը և զուրկ է եղել ծնողական գորովանքից:
2006թ. դեկտեմբերի 24-ին նա լքել է ադրբեջանական բանակի իր զորամասը և առանց զենքի և փաստաթղթերի անցել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Իջևանի կողմից:
«Գերության հանձնվելուց հետո, Մամեդովը բազմիցս հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, որոնց ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին ռազմագերուն, քննարկվում էին նաև այլ տարբերակներ, որի արդյունքում Սամիր Մամեդովը որպես փախստական մեկնելու է եվրոպական երկրներից մեկը», նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նույնպես պարբերաբար և առանց արգելքների այցելում էին Մամեդովին, կատարում էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
Սամիր Նազիմ օղլի Մամեդովը Հայաստանը լքել է միանգամայն առողջ վիճակում:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top