Ազատազրկվածների իրավուքները քրեակատարողական հիմնարկում
00:00, July 29, 2008 | Քրեակատարողական հիմնարկներՄարդու իրավուքների վիճակը ազատազրկման պայմաններում ուսումնասիրելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախատեսում է իրականացնել մարդու իրավունքների մոնիտորինգ «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Արդյունավետ մոնիտորինգ իրականացնելու համար կազմակերպությունը 6 աշխատակիցների համար 2008թ. հուլիսի 26-28 Վանաձորում իրականացրեց «Մարդու իրավունքների մոնիտորինգ քրեակատարողական համակարգում» թեմայով սեմինար:
Որպես դասընթացավարներ սեմինարում հանդես եկան «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի մասնագետները՝ Արման Դանիելյանը և Լիլիթ Պետրոսյանը:
3-օրյա դասընթացն իր մեջ ներառել է քրեակատարողական համակարգի վերաբերյալ ազգային օրենսդրության, միջազգային ստանդարտների վերաբերյալ տեսական և գործնական պարապմունքներ:
Սեմինարի ընթացքում մշակվել են մոնիտորինգի իրականացման հիմնական գործիքները, մոնիտոինգի պլանը:
Այն իր մեջ ներառում է.
• անհատական հարցազրույցներ ազատազրկված անձանց հետ
• հարցումներ ազատազրկված անձանց հետ
• քրեակատարողական համակարգի պայմանների դիտարկումներ
• անհատական հարցազրույցներ քրեակատարողական համակարգի աշխատակիցների հետ:
Նախատեսվում է, որ իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կմշակվեն «Վանաձոր» ՔԿՀ-ի պահման պայմանների բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:
«Վանաձոր» ՔԿՀ-ում մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն:
Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո կազմակերպության վերապատրաստված 6 աշխատակիցները կիրականացնեն մոնիտոինգ «Վանաձոր» ՔԿՀ-ում: