Հարգելի Ժերար Կոլոմբ
00:00, October 14, 2006 | Հայտարարություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀարգելի Ժերար Կոլոմբ,
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ցնցված է Լիոնից ստացված լուրերից՝ փոխքաղաքապետ Սաբիհա Ահմինեի աշխատանքից ազատելու կապակցությամբ:
Տպավորությունն այնպիսին է, որ աշխատանքից ազատելու փաստը կապված է նրա կողմից հայ-թուրքական երկխոսության կայացմանն աջակցելու հետ:
Մեր կազմակերպությունը իր բողոքն է հայտնում այս փաստի վերաբերյալ՝ ընդգծելով դրա հակաժողովրդավարական լինելը, քանի որ Ֆրանսիան միշտ հանդիսացել է ժողովրդավարական երկիր և օրինակ է ծառայել շատ երկրների համար:
Մեր կազմակերպությունը դիմում է Ձեզ, կոչ անելով չմնալ անտարբեր այդ փաստի նկատմամբ, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել Ֆրանսիայում կայացած հանդիպումը, որը կարևոր սկիզբ էր Հայաստանի և Թուրքիայի հետագա հարաբերությունների բարելավման, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև համագործակցության համար, որի անհրաժեշտությունը անժխտելի է:
Մեր կազմակերպության տարածաշրջանային կոնֆլիկտների խաղաղ կարգավորման երկար տարիների փորձը ցույց է տվել, որ նման մոտեցում, որը չի խթանում երկխոսության ձևավորմանը կոնֆլիկտի մեջ ներգրավված երկրների ներկայացուցիչների միջև, եղել է այն ուժերի կողմից, որոնք դեմ են կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Այս հանգամանքը անհասկանալի է ձեր դեպքում, և մեր մտահոգությունն ենք հայտնում, որ նման վերաբերմունքը կաջակցի պատերազմի ջատագովներին:
Մեր կազմակերպությունը վերստին դիմում է Ձեզ արդարացի որոշման պահանջով:
Հարգանքներով՝
Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ