ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խմբի հայտարարությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ
17:35, April 22, 2015 | Այլ, Հայտարարություններ | Հիմնադիր Խորհրդարան, Քրեակատարողական հիմնարկներ
2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատությաննախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակականվերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը (այսուհետ Դիտորդական Խումբ) այցելություններ է կատարել «Նուբարաշեն» Քրեակատարողական Հիմնարկ(այսուհետ ՔԿՀ): Այցելությունների ժամանակ Դիտորդական Խմբի անդամները և փորձագետըհանդիպել են նաև Հիմնադիր Խորհրդարանի անդամ/ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ։ Արձանագրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածների պահման անբավարար պայմանները, և ՔԿՀ-ի սահմանափակ հնարավորությունները (ներկայումս ՔԿՀ-ն գերբնակեցված է) Դիտորդական Խումբը կարևորում է և դրական է գնահատում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կիրառված ջանքերը, որոնք արվում են Խմբի կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին Դիտորդական Խմբի անդամները իրազեկվեցին Գ. Սաֆարյանի և ՔԿՀ ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:
Մասնավորապես ապրիլի 14-ին՝ այցելության պահին 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ, այլ ոչ թե 27 անձ, որի մասին ըստ մամուլում տեղ գտած նյութերի հայտնել էր փաստաբաններից մեկը:
2015 թվականի ապրիլի 14-ին կատարած այցելության ընթացքում Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է իր մտահոգությունը Գ. Սաֆարյանի հնարավոր խնդիրների մասին` մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված:
Դիտորդական Խումբը գտնում է, որ Գ. Սաֆարյանի պահման, մասնավորապես այլ կալանավորների հետ համատեղելիության վերաբերյալ խնդիրների լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը կլինեն արդյունավետ, եթե կկանխարգելվեն նրա նկատմամբ բոլոր հնարավոր ֆիզիկական և հոգեբանական ճնշումները՝ այլ ազատազրկված անձանց կողմիցկիրառվող, հատկապես այդ ճնշումներն կարող են պայմանավորված լինել նրա հասարակական և քաղաքական գործունեության և այդ անձանց դժգոհությունների հետ:
2015թվականի ապրիլի 21-ին կատարված այցելության պահին Գ. Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում, քանի որ վերջինս 2015 թվականի ապրիլի 16-ից հայտարարել էր հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Գ. Սաֆարյանը չնշեց թե որքան ժամանակ է ցանականում մնալ հացադուլում: Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ կալանովորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ): Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմաններից: Այցելության ընթացքում Դիտորդական Խմբի անդամները զրուցեցին նաև այլ հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում: Հիմնականում, բոլոր հացադալավորերի խնդիրները վերաբերվում էին իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Դիտորդական Խումբը հետամուտ է քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվողանձանց իրավունքների պաշտպանությանը։
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական
Աղբյուրը՝ www.pmg.am