Մամուլի ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի վերաբերյալ
11:02, June 11, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Հայկ Մովսիսյան, Քրեակատարողական հիմնարկներ2013 թ. հունիսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա մամուլի ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի ընթացքի և նրա մորը՝ Հեղինե Պետրոսյանին, տուժողի իրավահաջորդ չճանաչելու վերաբերյալ:
Բանախոսներն են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանին գտել են մահացած:
Դեպքից անցել է շուրջ 6 ամիս և չնայած Հեղինե Պետրոսյանը ներկայացրել է բազմաթիվ դիմում բողոքներ, վերջինս մինչ օրս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:
Նշենք, որ 2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին:
Գործի վերաբերյալ նյութեր՝
http://archive.hcav.am/events/հքա-վանաձորի-գրասենյակի-հայտարարութ-13
http://archive.hcav.am/events/ինքնասպանություն-առանց-հետքերի-շուշ
http://archive.hcav.am/events/որոշեցին-կծիկը-չքանդել