Քրեակատարողական հիմնարկներ Archives

Դատարանը մերժեց իրավապաշտպանների հայցն ընդդեմ դատախազության

Հունվարի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց մերժել երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:

Continue reading

Հասարակական կազմակերպությունների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության

2011 թ.  հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի  հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության գործով դատաքննությունը:

Continue reading

Կալանք դատախազի գրությամբ

2010 թվականի սեպտեմբերի 2-ին հասարակական դիտորդների խմբի անդամներն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ եւ տեղում պարզել, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 28 օր շարունակ պահվել է այստեղ առանց օրենքով նախատեսված հիմքերի` ընդամենը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումի հիման վրա:

Continue reading

Հայց ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության. դատարանը քննում է բողոքն ապօրինի գործողություններ իրականացնելու վերաբերյալ

2010 թ. դեկտեմբերի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:

Continue reading

Դատախազից պահանջում են քրեական գործ հարուցել իր տեղակալի եւ ՔԿՀ-ի պետի նկատմամբ

2010 թ.  դեկտեմբերի  23-ին՝ ժամը 09:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  /հասցեն` ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1/ տեղի կունենա «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամներ` Ավետիք Իշխանյանի, Արթուր Սաքունցի և Արման Դանիելյանի դիմումի հիման վրա քրեական գործ հարուցելու պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը:

Continue reading

Սաքունցը չի կարող այցելել Նիկոլին

ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության օրերս տարածած հայտարարությունը շատ թույլ փորձ է` հերքելու այն մեղադրանքները, որ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանն ու իր պաշտպանը: Նման համոզման է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:

Continue reading

Սաքունցն արձագանքեց Փաշինյանին

«Սա փաստաբանի եւ դատապարտյալի իրավունքների կոպիտ ոտնահարում է, որովհետեւ փաստաբանի հետ հանդիպումը պետք է լինի խորհրդապահական: Այսինքն, որեւէ այլ անձ իրավունք չունի փաստաբանի եւ նրա պաշտպանյալի հանդիպմանը ներկա գտնվել»:

Continue reading

Հրատապ հաշվետվություն

ՀՀ ԱՆ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցի կողմից հրատապ հաշվետվություն էր ներկայացվել 2010թ. նոյեմբերի 15-ին Դիտորդական խմբի անդամներ՝ Լաուրա Գասպարյանի և Լուսինե Հարությունյանի ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ այցելության վերաբերյալ:

Continue reading

Քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու պահանջ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ՔԿՀ-ի պետի նկատմամբ

2010 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը և Արման Դանիելյանը դիմում են ներկայացրել ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝ քրեական գործ հարուցելու պարտավորեցնելու պահանջի մասին:

Continue reading

Հայտարարություն

Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները: 35-ամյա Ն.Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր ՀԱԿ-ի ակտիվիստ, ով 2008թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար:

Continue reading

Որ բանտերը մեր չմնան անտեր

Երեկ խորհրդարանում «Ժառանուգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, ինչը մեր պետության ռեպրեսիվ մոտեցումների հետևանքն է նաև: Նա ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին խորհուրդ է տվել հորդորել իրենց նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաներում իրականցնել և այդպիսով լուծել գերբեռնվածության հարցը:

Continue reading

Լացեց, ասեց` սա վերջն ա, էլ չենք հանդիպելու

Վանաձորցի Սլավիկ Ոսկանյանին ձերբակալել էին հոկտեմբերի 7-ին, նրան մեղադրում էին Սվետլանա Կազազյանի սպանության եւ Աստղիկ Աղաբեկյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Continue reading